ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հարց ուղղեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին. «Առաջնային հարվածի տակ գտնվող թիրախային խմբում են նաև չգրանցված օրավարձով աշխատողները: Չեմ ուզում էմոցիոնալ բաներ ասել, բացել իմ հեռախոսը, ձեր հեռախոսը, հազարավոր մարդիկ չգրանցված աշխատողներ են, լուծում ստանալո՞ւ է նրանց խնդիրը: Սև ցուցակում հայտնված ՓՄՁ-ների խնդիրն ի՞նչ կերպ է լուծվելու, …

