Մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսի որևէ հաստատված դեպք չունենք։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Դիտարկմանը, թե այսօր մամուլը գրել էր, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց մեկ քաղաքացի է տեղափոխվել կորոնավիրուսի կասկածով, Թորոսյանը արձագանքեց. «Ես չեմ ուզում բժշկական գաղտնիքներ բացահայտել, բայց այդ տեղափոխված պացիենտն ընդհանրապես կորոնավիրուսի կասկածով չի տեղափոխվել»: Արսեն …

