Բակո Սահակյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության, Քոչարյանի կալանքի, Ապրիլյան պատերազմի հանձնաժողով ներկայանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

«Ես ցանկանում եմ, որպեսզի հաջորդ նախագահն իր գործունեությունն ու առաքելությունն իրականացնի պատասխանատվությամբ։ Դա կնպաստի, որ չլուծված խնդիրները լուծվեն»,- Արցախի ընտրատեղամասում քվեարկելուց հետո հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Նա ասաց, որ ընտրություններ կազմակերպելիս հաշվի են առել կորոնավիրուսով պայմանավորված լրացուցիչ ռիսկերը և արել են այնպես, որ լրացուցիչ այլ ռիսկեր չառաջանան։

Հայտնի է, որ Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարված՝ սահմանափակված են հավաքներ, զանգվածային այլ միջոցառումներ, սակայն ընտրությունները, այդուհանդերձ, կայացան․ «Ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության գործադրած քայլերը, հակասություն չեմ տեսնում, գործում ենք իրավիճակին համապատասխան, և մեր գործողությունները նպատակ են հետապնդում ստեղծելու նպաստավոր պայմաններ մեր հայրենիքի համար։ Պատասխանատվությունից չենք խուսափել, չենք խուսափում»։

ԱԺ ընտրություններից հետո եղան քննադատական մեկնաբանություններ ընտրությունների վերաբերյալ, ինչի մասին Բակո Սահակյանը նշում է․ «Առավելագույն հնարավորություններ են ստեղծված եղել այդ քաղաքական ուժերի համար և իրենց աշխատանքին համապատասխան այդ քաղաքական ուժերը ստացել են քվե»։

Արդյոք քննադատություններն ու ընտրատեղամասերի՝ համեմատաբար դատարակ լինելը լեգիտիմության պակաս չի բերի հաջորդ նախագահին, հարցին ի պատասխան Սահակյանը նշեց․ «Ես պիտի հակաճառեմ ձեզ, ընտրատեղամասերը ոչ թե դատարկ են, այլ կազմակերպվել են աշխատանքներն այնպես, որ կուտակումներ չլինեն»։

Բակո Սահակյանն ասաց, որ ինքը ևս պատրաստ է մասնակցել Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքներին, եթե կարիքը լինի․ «Այսօր Սարգսյանը տվել է համաձայնությունը՝ ներկայանալու և մասնակցելու, ինչը ողջունում եմ»։

Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածի մասին, որում կոչ էր անում վերջ տալ իշխանության դեմ հակաքարոզչությանն ու սառեցնել Ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքները, Արցախի նախագահն այստեղ արտառոց ոչինչ չի տեսնում․ «Սա առաջին դեպքը, չի, երբ անհրաժեշտություն է լինում, նա իր տեսակետը հայտնում է, ինչը բնական եմ համարում։ Հարցազրույցով իր պատրաստակամությունն է հայտնել իր աջակցությունը հայտնելու։ Տեղյակ եմ տարբեր մեկնաբանությունների մասին, ես այդպես չեմ մտածում, մածում եմ, որ ՀՀ նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել օգտակար լինել նաև այսօր»։

Իսկ արդյոք շանտա՞ժ է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի այն հայտարարությունը, թե երկրորդ նախագահի կալանքը հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող է ազդել․ «Մենք բոլորս պարտավոր ենք ստեղծելու բարենպաստ պայմաններ, որ գործն ստանա իր տրամաբանական գնահատականը, կան այդպիսի նախադրյալներ։ Իմ տեսակետը այդ գործընթացի հետ կապված ես ներկայացրել եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան