«Multi Group» կոնցեռնի և իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում «Ceramisia» գործարանում աշխատողների թիվը կարող է հասնել 1000-ի: Այս մասին նոյեմբերի 7-ին գործարանի բացման արարողության ժամանակ ասաց «Multi Group» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Նրա խոսքով՝ այսօր գործարանում աշխատում է 35 աշխատակից, որոնք վերաորակավորում են անցել Իտալիայում: Եվս 300-500 աշխատակիցներ պետք …