Թքած ունեմ այն մարդկանց քննարկումների վրա, որոնք մեղադրում են ինձ. Հովհաննես Ազոյան

Լուրեր

01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
Բոլորը

«Թքած ունեմ այն մարդկանց քննարկումների վրա, որոնք մեղադրում են ինձ ոստիկաններին քննադատելու համար: Երբ ես ոստիկաններին ասացի. «Ո՞նց կլինի, որ առանց ձեռնոցի ու դիմակների եք եկել իմ տուն, վաղը ես դա կպարզեմ», ինձ պատասխանեցին. «Տո վաղն էլ, էսօր էլ, երբ ուզում ես, ախպեր ջան… Սա է մեր ոստիկանության պահվածքը»»,-Factor.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասան Հովհաննես Ազոյանը:

Նշենք, որ այս գիշեր՝ ժամը 01:25-ի սահմաններում, կրակոց է հնչել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ազոյանը պատմել է, որ կրակոցի ձայնը չեն լսել, լսել են պատուհանի կոտրվելու ձայնը, երբ հայտնաբերել են, որ պատուհանը ծակ է, ահազանգել են Ոստիկանություն: Ազոյանի խոսքով՝ հնչել է մեկ կրակոց, վնասվել է միայն պատուհանը, տուժածներ, բարեբախտաբար, չկան: Դեպքի պահին դերասանը տանն է եղել իր ծնողների հետ: Դերասանի խոսքով՝ ոստիկաններն իրենց տուն են գնացել առանց դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահելու:

Այն բանից հետո, ինչ Հովհաննես Ազոյանը կրակոցի թեմայի շրջանակում արծարծեց նաև ոստիկանների՝ սոցիալական հեռավորություն չպահելու հարցը, սոցցանցերում նրա հասցեին մի շարք քննադատություններ հնչեցին: Շատերը զարմանում էին, որ կրակոցի մասին մտածելու փոխարեն դերասանը ոստիկանների ձեռնոց և դիմակ չկրելու հարցն է բարձրացնում:

Factor.am-ը, անդրադառնալով կրակոցին, հարցրեց՝ վերջին շրջանում իր անձին ուղղված սպառնալիքներ արդյոք եղե՞լ են:

«Ոչ, ոչ մի սպառնալիք չի եղել»,- պատասխանեց դերասանը:

Հետաքրքրվեցինք նաև արդյոք վերջին շրջանում դերասանը հենց հայրական տա՞նն է ապրում: «Այո, ես այս պահին այստեղ եմ բնակվում»,-ասաց Հովհաննես Ազոյանը:

Նա հավելեց, որ իրեն ոստիկանության բաժին չեն կանչել, ոստիկանների հարցերին պատասխանել է տանը:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Հրազդանի կիրճում դերասան Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի. «Հնչած կրակոցի դեպքը չեմ կարող կապել այս միջադեպի հետ, հավանական չեմ համարում»,-եզրափակեց դերասանը:

Աննա Բաբաջանյան