Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով ներկայացրել է «Ազատ-հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ծրագրային դրույթները, որոնք հստակ սահմանում են, թե ինչպես պետք է ապահովել երկրի զարգացումը՝ երկրի անվտանգության համակարգի ամրապնդումից մինչև տնտեսական լուրջ բարեփոխումների գործընթացներ, որոնք, ի վերջո, հասարակության ապահով ու երջանիկ կյանքը կառուցելու շատ պարզ նպատակ …

