Մարալիկի հիվանդանոցի 9 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. համայնքում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է 11 դեպք

Լուրեր

09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Բոլորը

Մարալիկի առողջության կենտրոնի 9 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ 9 բուժաշխատողի մոտ դրական արդյունք է արձանագրվել, ինչի հետ կապված մեկուսացման գործողություններ են կիրառվել: Գուցե կասկածների կամ խնդիրների դեպքում փորձ արվի կրկնակի ախտորոշման, որովհետև նրանք առողջական դժգոհություններ չեն ունեցել և չեն էլ կասկածել , որ հնարավոր է՝ իրենց մոտ ինչ-որ խնդիրներ կան»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Հիվանդները տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որը զբաղվում է կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։ Վարակվածների թվում է նաև առողջության կենտրոնի գլխավոր բժշկուհին։

Բուժաշխատողների վարակման աղբյուրն առայժմ պարզ չէ։

«Բոլորիս մտահոգում է այս ցուցանիշը, քանի որ բուժաշխատողների հետ է կապված: Իրենց շփման շրջանակները տարբեր են, հետևաբար՝ կանխարգելելու ու հետագա տարածումը սահմանափակելու համար շատ կարևոր է այդ հարցերի, վարակի աղբյուրի ուսումնասիրությունը»,- ասաց Անի համայնքի ղեկավարը։

Վարակի տարածումը կանխարգելելու համար, ըստ մեր զրուցակցի, համայնքում մշտապես կատարվում են ախտահանման աշխատանքներ։

«Մենք մշտապես փորձում ենք ամեն օր կատարել բազմաբնակարան շենքերի շքամուտքերի և աստիճանավանդակների ախտահանում, նաև քաղաքի մարդաշատ վայրերում, տարբեր հատվածներում։ Գյուղերում, որոնք ունեն ռիսկայնություն և շատ շարժ կա այնտեղ, նույնպես կատարվում են ախտահանման աշխատանքներ քլորաջրով ավտոցիստերնի միջոցով»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Նշենք, որ Մարալիկում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11 դեպք։ Ավելի վաղ կորոնավիրուսից մարալիկցի 68-ամյա տղամարդ էր մահացել, որից հետո էլ հայտնաբերվել էր ևս մեկ դեպք։

Էմմա Չոբանյան