Այսօր Թեհրան-Երևան հատուկ չվերթով Հայաստան ժամանեցին Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիները: Հատուկ չվերթը պայմանավորված էր Իրանում չինական նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ: «Շատ շնորհակալ ենք նման ուշադրության համար: Վաղն էլ բժիշկներ են գալու և տանը մեզ նորից ստուգելու են: Իրանում ամենս հանգիստ ման էինք գալիս: Սա այդքան էլ մեծ պատմություն չի»,- ասաց Իրանից վերադարձած մեր հայրենակիցներից մեկը: …

