Հին կադրեր կան՝ կարողացել են փոխվել, նոր կադրեր կան՝ իրենց երազածը հների տեղում լինելն էր․ Փաշինյանը՝ սաբոտաժի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
Բոլորը

ԱԺ պատգամավորները և Կառավարությունը պարբերաբար քննադատության են արժանանում, քանի որ պետական կառավարման համակարգում դեռ կան աշխատող հին կադրեր: Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. կա՞, արդյոք, այս հարցի լուծման ճանապարհ և ինչպե՞ս է վարչապետը վերաբերվում քննադատություններին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կադրային ջարդի տարբերակին չգնալը հեղափոխության ընթացքում իր տված խոստումներից մեկն է եղել։

«Հին կադրերին նոր կադերով փոխելը վատ մոտեցում է, որովհետև, ցավոք սրտի, պետք է խոստովանեմ, որ մի քանի նոր կադրեր մի քանի օրվա ընթացքում ապացուցել են, որ իրենք կարող են մտնել «կաբինետ» և սկսել իրենց դնել իրենց նախորդի տեղը»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ նման դեպքերում ստիպված է եղել իր իսկ նշանակած մարդկանց շատ արագ հեռացնել աշխատանքից, այդ թվում՝ ամենամերձավոր թիմի ներկայացուցիչների:

«Սա անուն-ազգանունով հարց չէ, գաղափարական հարց է, որովհետև մենք հին կադրեր ունենք, որոնք այս ընթացքում ցույց են տվել, որ կարող են փոխվել, և մենք ունենք նոր կադրեր, որոնք ցույց են տվել, որ իրենց երազանքը հների տեղում հայտնվելն է և նույն գործողություններ անելը»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: