Այսօր Ազգային ժողովի շենքում ձեռքերն ախտահանող մի քանի քսուկներ տեղադրեցին։ Դրանց վրա նշված է՝ «անտիսեպտիկ գել»։ Տարաները տեղադրող աշխատակիցներն ասացին, որ կորոնավիրուսի տարածման պատճառով որոշվել է որպես կանխարգելիչ քայլ այս քսուկները ամրացնել շենքի պատերին։ Նշենք, որ այս պահին շենքում հատուկենտ պատգամավորներ կան, բայց աշխատակիցներն ակտիվ օգտվում են գելից։ Մերի Մարտիրոսյան

