Ովքե՞ր են կառավարության աջակցության 4-րդ միջոցառման շահառուները և ի՞նչ աջակցություն է նախատեսվում. «ԲՀՀ-Հայաստան»-ի ինֆորմացիոն տեղեկագիրը

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի Իրավունքի զարգացման կենտրոնը համառոտ տեղեկագրեր է պատրաստել՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի մասին, որոնք վերաբերում են 4-րդ և 6-րդ միջոցառումներին:

Մասնավորապես, կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 4-րդ միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա (2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա) և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

  • երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.
  • այն ընտանիքները, որտեղ մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է եղել գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել,
  • միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:

Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով:

  • Գումարը չի հարկվելու:
  • Աջակցության տրամադրվելու է միանվագ՝ մեկ անգամ:
  • Աջակցության տրամադրման համար անհրաժեշտ չէ որևէ դիմումի ներկայացում: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն:

Հրատապ դրամական ՉԻ ՆՇԱՆԱԿՎՈՒՄ, եթե՝

❌ աշխատանքից ազատված ծնողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է ծնողի համար հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով).

❌ ծնողը 2020 թվականի մարտի 25-ի (ներառյալ) դրությամբ՝

ա. աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա, կամ

բ. հանդիսացել է անհատ ձեռնարկատեր և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

ՉԳՐԱՆՑՎԱԾ աշխատողները ծրագրի շահառու ՉԵՆ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ

Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք հետևյալ հղումով՝ https://bit.ly/ArmGovCOVID4, սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը և լրացրեք Ձեր անունը, ազգանունը, Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը: