ՊՎԾ-ն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ենթավարձակալության մի շարք դեպքերի մասով կատարված մշտադիտարկման վերաբերյալ

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ։

Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը բազմաթիվ դեպքերում համայնքների ղեկավարների կողմից նախ վարձակալությամբ են տրամադրվել բավականին ցածր վարձավճարով, ապա ավելի ուշ (որոշ դեպքերում հաջորդող կամ մի քանի օրերի ընթացքում)՝ վարձակալը հեռահաղորդակցության կապի օպերատորներին այդ գույքը (կամ դրա մի փոքր մասը) ենթավարձակալության է հանձնել մի քանի տասնյակ կամ հարյուր անգամ ավելի թանկ վարձավճարով։ Մասնավորապես  համայնքներից մեկում համայնքի սեփականություն հանդիսացող 1.200 քմ հողմասը վարձակալության է հանձնվել տարեկան 2.000 դրամով, իսկ այդ հողամասի 200 քմ-ը  հեռահաղորդակցության կապի օպերատորին ենթավարձակալության է տրվել շուրջ 500 անգամ թանկ գնով՝ տարեկան 1.020.000 դրամ վարձավճարով կամ 10.000 քմ հողատարածքը տրամադրվել է տարեկան 4.540 դրամ վարձավճարի դիմաց և նույն օրն այն տրվել է ենթավարձակալության շուրջ 100 անգամ թանկ գնով՝ տարեկան 480.000 դրամով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ ուսումնասիրված գործարքների մի մասում, ըստ էության, առկա է ուղղակի փոխկապակցվածություն վարձատուի՝  համայնքի ղեկավարի և վարձակալի միջև։ Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ համայնքից վարձակալված հողամասերի վարձակալները հանդիսանում են համայնքների ղեկավարների ընտանիքի անդամները, հաշվառված են միևնույն հասցեում կամ գտնվում են բարեկամական, ազգակցական կապերի մեջ:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով: