Հունվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին: Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ ժամանակահատվածում կատարված աշխտանքները, քննարկվել ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզասի ազգային գվարդիայի հետ իրականացվող ծրագրերի ներկա վիճակը և …

