ԼՂ հակամարտության կողմերը պետք է համաձայնեցնեն և որոշեն բանակցությունների մասնակիցների կազմը: Երևանում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Արցախը որպես լիարժեք կողմ բանակցությունների սեղան վերադարձնելու մասին Երևանի առաջարկին: «Խորհրդակցությունների և դրանց հետևած բանակցությունների սկզբնական փուլում, երբ դադարեցվեցին մարտական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը համապատասխան համաձայնությունների և …