«Յուքոմ» ընկերության նոր գործադիր տնօրենն Արա Խաչատրյանն է. ընկերության տնօրենների խորհուրդը հաստատում է Factor TV-ի տեղեկությունը. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Հայաստանի կապի օպերատոր «Յուքոմ» ընկերության շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում: Քիչ առաջ ընկերության տնօրենների խորհուրդը պաշտոնապես հայտարարեց, որ ընկերության գործադիր տնօրենն Արա Խաչատրյանն է: Ինչի մասին Factot TV-ին գրել էր ապրիլի 14-ին:

Նախ հիշեցնենք, որ ապրիլի 10-ին մամուլի միջոցով հայտնի դարձավ, որ ընկերության բազմաթիվ աշխատակիցներ, այդ թվում ղեկավար անձնակազմն ամբողջությամբ, հրաժարական են տվել: Հրաժարական տված անձանց թվում են  Ալեքսանդր և Հայկ Եսայանները՝ «Յուքոմի» հիմնադիրներից:  Ընդհանուր դիմում գրածների թիվը կազմում է 856 մարդ:

Ապրիլի 11-ին Հայկ Եսայանը, որը եղբոր՝ Ալիկ Եսայանի հետ «Յուքոմի» վեց տոկոսի բաժնետերն է, յութուբյան տեսաուղերձով դիմեց ընկերության աշխատակիցներին: Նա տեղեկացրեց, որ մյուս բաժնետերերի հետ լուրջ տարաձայնություններ կան:

«Տարաձայնություններ կան ընկերության ռազմավարության, տեսլականի շուրջ և մեկ տարի փորձում եմ իմ տեսլականը բացատրել բաժնետերերին և այդ ուղով տանել։ Ցավոք, դա լավ չի ստացվել ու չեմ կարողացել, կա մոտեցումների տարբերություն։ Ես գնացի հրաժարականի դիմումով, դա խնդիր չէ ու միգուցե բացում է նոր դռներ բոլորիս համար»,- մասնավորապես ասել էր նա:

Հայկ Եսայանը նաև տեղեկացրել էր, որ մյուս բաժնետերերին առաջարկել է վաճառել ընկերության 94 բաժնետոմսերը: Սկզբնական շրջանում Եսայաններն առաջարկեցին 22 միլիարդ, իսկ հետո՝ 34 միլիարդ դրամ: Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներին: Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց ընտանիքի մեկ այլ անդամ՝ Արամ Խաչատրյանը՝ 24 տոկոսը, մնացած բաժնեմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։

Ապրիլի 13-ին նաև հաղորդագրություն տարածվեց ընկերության տնօրենների խորհրդի կողմից: Հաղորդագրությունում որևէ կերպ անդրադարձ չէր կատարվում բաժնետոմսերը վաճառելու առաջարկին: Միայն շնորհակալություն են հայտնել Հայկ Եսայանին ու ընդգծել, որ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ կպահպանի զարգացման շարունակականությունը:

Արդեն ապրիլի 14-ին Factor.am-ը, հղում անելով «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի իր հավաստի աղբյուրներին, տեղեկացրեց, որ  ընկերության սեփականատերերից մի քանիսը որոշել են «Յուքոմ» ընկերության տնօրենի պաշտոնում նշանակել Արա Խաչատրյանին: Տեղեկացրել էինք, որ նա նախկինում Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենն է եղել: Նա հայտնի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է և առողջապահության նախկին նախարար Սերգեյ Խաչատրյանի որդին:

Factor.am-ի այս հրապարակումից հետո հերքման հայտարարությամբ հանդես եկավ «Յուքոմ» ընկերության մամուլի ծառայությունը: Մեզ փոխանցված հաղորդագրությունում նշված է. «Հայտնում ենք, որ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի» կողմից տարածված Ucom ընկերությունում նոր տնօրենի նշանակման մասին նյութը՝ վերնագրված «Հայտնի է «Յուքոմ» ընկերության նոր տնօրենի անունը. մանրամասներ. ԼՈւՍԱՆԿԱՐ (www.factor.am/240881.html)», չի համապատասխանում իրականությանը։ Նյութում նշված է, որ տեղեկությունը «Factor.am-ին փոխանցում են «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի հավաստի աղբյուրները»։ Հայտնում ենք, որ Ucom ընկերությունը «Կառավարման խորհուրդ» անունով կառավարման մարմին չունի, իսկ Հայկ Եսայանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես ընկերության գլխավոր տնօրեն»։

Ուշագրավ է, որ այս «հերքման» հայտարարությունը տարածելուց մոտ վեց-յոթ ժամ առաջ մեզ հետ կապ էր հաստատել Աշոտ Բարսեղյանը, որը «Յուքոմ» ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավարն է, և նշել էր, որ հերքման պահանջ չի ներկայացնում, պարզապես ցանկանում է զրուցել: Նա նաև հաստատել էր մեր այն տեղեկությունները, որ սեփականատերերից մի քանիսը որոշել են Արա Խաչատրյանին նշանակել տնօրեն: Նշենք, որ Factor.am-ի տրամադրության տակ առկա է այս ձայնագրությունը և հարկ եղած դեպքում կհրապարակենք:

Ինչևէ, անդրադառնալով «Յուքոմ» ընկերության տնօրենի պաշտոնում Արա Խաչատրյանի նշանակմանը, տեղեկացնենք, որ Factor.am-ի տրամադրության տակ է հայտնվել «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի կողմից ստորագրված արձանագրությունը: Փաստաթղթի համաձայն՝ տնօրենների խորհրդի կողմից ստորագրված արձանագրությամբ  տնօրեն է նշանակվել Արա Խաչատրյանը:

Մեզ փոխանցված արձանագրությունում, որը կազմվել է ապրիլի 14-ին և ստորագրել են Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արամ Խաչատրյանները, նրանց ազգական Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև Ահարոն Լևոնյանը, Սարգիս Կարապետյանը ու Արա Խաչատրյանը, նշված է. «Յուքոմ ՓԲԸ գլխավոր տնօրեն նշանակել Արա Սերգեյի Խաչատրյանին»:

Այնուհետ նշված են վերջինիս անձնական տվյալները, իսկ շարունակության մեջ ասվում է. «Խորհուրդն արձագանքեց, որ Հայկ Եսայանի հանկարծակի ազատման դիմումով պայմանավորված՝ դրված է ընկերության անխափան գործունեության շարունակականության ապահովման անհրաժեշտության հարցը և անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ընկերության արդեն իսկ կրած վնասները չեզոքացնելու և հնարավոր այլ վնասները զսպելու համար»:

Քիչ առաջ էլ «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. «Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունն ունի նոր տնօրեն։ Ս.թ. ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։

Նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է, որը որպես տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։

Մասնագիտական կենսագրությունը ներկայացված է հաջորդիվ։

Նշենք, որ ապրիլի 14-ի նիստին ներկա են գտնվել տնօրենների խորհրդի բոլոր անդամները, սակայն Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ ինքը նիստը ընդունում է որպես քննարկում և չի մասնակցում նիստին, ինչը նույնպես ներառվել է արձանագրության մեջ (արձանագրության քաղվածքի պատճենը բերված է հաջորդիվ)։

Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ.

 

  1. Ըստ Ընկերության կորպորատիվ փաստաթղթերի, ընկերության գլխավոր տնօրենին նշանակում և ազատում է տնօրենների խորհուրդը։

 

  1. Հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի դիմումը՝ ընկերության խորհուրդը նոր տնօրեն է նշանակել Արա Սերգեյի Խաչատրյանին, ով ստանձնում է պարտականությունները նշանակման պահից՝ ս.թ. ապրիլի 14-ից: ՀՀ օրենսդրության համաձայն, Ucom ընկերության անունից այսուհետ իրավասու է հանդես գալ միայն գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և իր կողմից լիազորված անձինք[1]։

 

  1. Ընկերության հետագա ընթացիկ գործընթացների մասով տեղեկատվություն կտրամադրի նոր տնօրենը»:

 

 

Նարեկ Կիրակոսյան

 

[1] Բացառություն է կազմում Ընկերության խորհրդի և ընդհանուր ժողովի իրավասության հարցերը, որոնցով, ինչպես և այս դեպքում հանդես գալու իրավունք ունի համապատասխան մարմնի ներկայացուցիչը: