Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ նրա ընտանիքի կողմից օդանավ վարձելու լուրերի մասին

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը ցանկանում է հասնել նրան, որ հնարավորություն տրվի նրան տեղափոխել Ֆրանսիա՝ բուժումը այնտեղ շարունակելու համար:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն մեկ ամիս օդային հաղորդակցություն չկա, ինչը նկատի ունենալով՝ նրա ընտանիքի ներկայացուցիչները հետաքրքրվել են մասնավոր օդանավ վարձելու հնարավորությամբ: Ֆրանսիայից օդանավի Հայաստան գալ-գնալը կարժենա 10 հազար դոլար, որը, կարծում ենք, այնքան էլ մեծ գումար չէ Գրիգորյանի ընտանիքի համար»,- նշված էր հրապարակման մեջ:

Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակին՝ Բաղդասարյանը նշեց, որ այն կտրուկ վատացել է և հետևանքների պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետությանն է, քանի որ Գրիգորյանին չեն թույլատրում լքել երկիրը։ Օրերս Գրիգորյանի փաստաբանական խումբը նաև հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր․

«Թեև աշխարհում, այս թվում նաև Ֆրանսիայում, մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, սակայն Ֆրանսիայի այն հիվանդանոցը, որտեղ ժամանակին բուժվել ու վիրահատվել է Մանվել Գրիգորյանը, ծանոթանալով նրա հիվանդության պատմությանը, գրություն ուղարկեց, որ անհապաղ հիվանդին պետք է ուղարկել իրենց կլինիկա: Ի՞նչ արեց առողջապահության նախարարը, նախարարն ասում է, քանի որ գործը դատարանում է, ես ոչ մի որոշում չեմ տա, դիմեք դատարան: Ի՞նչ է ասում դատարանը, ասում է դատարանն առողջապահության հարցերով չի զբաղվում, դատարանը նախարարությանը գրություն չի տա»։

Հիշեցնենք, որ տարեսկզբին կալանքի տակ գտնվող Գրիգորյանի վիճակի կտրուկ վատացման հետևանքով դատախազությունը միջնորդեց նրա կալանքը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։ Ինչից հետո Գրիգորյանը մի քանի օր հիվանդանոցում մնալուց հետո տեղափոխվեց իր տուն։