Հույս ունեմ՝ ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ոստիկանության օրվա առթիվ

Լուրեր

22.05.2026 | 08:56
Սուտ է, Google-ի գոյութան ողջ ընթացքում Տիգրանաշենի անունն այդպես է եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:47
ԱԱԾ-ն մտել է «Մայր Հայաստան»-ի գրասենյակ և փորձել ձերբակալել Անդրանիկ Թևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
21.05.2026 | 23:00
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
21.05.2026 | 22:47
Հերհերի ջրամբարից առաջիկա օրերին ծավալային ջրհոսք կլինի․ բնակիչներին կոչ են անում զգոն լինել
21.05.2026 | 22:34
Իսրայելական «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար. Հանրային ՀԸ
21.05.2026 | 22:22
«Կարված գործ է». Թևանյանը հիշեցրել է, որ 2024-ին պատգամավոր չէր, ՔԿ-ն հակադարձում է՝ գիտենք
21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով շնորհավորել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներին՝ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության բոլոր աշխատակիցներին նրանց մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիդ՝ ոստիկանության ծառայության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։ Ձեր համազգեստը մեր պետականությունը կրող և ներկայացնող համազգեստ է, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեծ հարգանք տածի, հարգանք՝ սեփական պետության, պետականության, կարգուկանոնի հանդեպ,-նշել է նախագահը:– Հետևաբար, ձեր աշխատանքն այդքան էլ պարզ չէ. այն ներառում է և՛ խստությունը կարգուկանոնի ու օրենքի նկատմամբ, և,՛ միաժամանակ, բարձրագույն մարդկային արժեքներ, ինչպիսիք են հոգատարությունը, ուշադրությունը, որովհետև շատ հաճախ դուք առաջինն ենք լինում այն վայրերում, որտեղ մարդիկ ոչ թե օրենք են խախտել, այլ ընդհակառակը՝ օգնության կարիք ունեն։ Հույս ունեմ, ուզում եմ վստահ լինել, որ մեր ոստիկանության բոլոր աշխատակիցները պատվով են կատարում իրենց վրա դրված մեծ պարտականությունը»։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ համավարակով պայմանավորված այս դժվար օրերին ոստիկանները կրկին առաջնագծում են: «Բոլորս էլ գիտենք՝ համավարակի բժշկական, առողջապահական լուծումը դեռ չկա, չկան պատվաստանյութեր, որոնք կօգնեն քաղաքացիներին, ուստի պայքարի ձևը մնում է սոցիալական հեռավորություն պահելը: Կարևոր է, որ մեր հանրությունը, յուրաքանչյուր քաղաքացի լինի կարգապահ, կազմակերպված և պատասխանատու,-ընդգծել է նախագահը:– Ձեր գործընկերներից շատերն այս պայքարի առաջնագծում են։ Տեղյակ եմ, որ ձեր և մեր գործընկերներից մի քանիսն իրենց պարտականությունները կատարելիս վարակվել են կորոնավիրուսով։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ իմ կողմից նրանց բոլորին առողջություն մաղթեք և ասեք, որ շատ բարձր ենք գնահատում նրանցից յուրաքանչյուրի նվիրվածությունը և իրենց պարտականությունները պատվով կատարելը: Նրանք իրենց կյանքը, առողջությունը վտանգել են քաղաքացիներին հիշեցնելու համար, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը կարգապահությունն է»։

Նախագահ Սարգսյանը կարևորել է ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը՝ նշելով, որ ոստիկանության գործունեությունը լայն ընդգրկում ունի՝ սկսած օրենքի կիրառումից վերջացրած հասարակական կարգի պահպանությամբ և քաղաքացու նկատմամբ ուշադրությամբ. «Այսօր ունենք և, հույս ունեմ, ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ մեր քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք և ոստիկանի կերպարի մեջ տեսնելու է ոչ միայն օրենքի պաշտպանին, այլ նաև այն անձին կամ անձանց, որոնք նրան աջակից են լինելու դժվարության պահին»:

Նախագահ Սարգսյանը բոլորին մաղթել է առողջություն և բարի ծառայություն. «Դուք բոլորդ ունեք ամուր բազուկ, որը պաշտպանում է օրենքն ու օրինականությունը, մեր քաղաքացիներին ու նրանց իրավունքները, և որևէ հակասություն չկա, որ այդ համազգեստ կրող ամուր բազուկն ունենա սիրող ու գնահատող, մարդկային սիրտ, առողջ տրամաբանություն ու սառը դատողություն: Այս բոլոր հատկանիշներն են, որ ստեղծում են այն ոստիկանին, որին արժանի է մեր ժողովուրդը, և որին դուք եք արժանի: Ձեր համազգեստը մեծ իմաստ ունի»:

Նախագահն իր բարեմաղթանքներն է փոխանցել նաև ոստիկանության բոլոր աշխատակիցների ընտանիքներին՝ նշելով, որ նրանց համար նույնպես այս օրերին հեշտ չէ:

Ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահին շնորհավորանքի, մաղթանքների ու գնահատանքի համար: «Ցանկանում եմ բոլոր աշխատակիցների, ոստիկանության կրտսեր, միջին, ավագ ծառայողների անունից շնորհակալությունս հայտնել մեր աշխատանքը գնահատելու և հոգածության համար»,-նշել է ոստիկանության ղեկավարը:

Նա Հանրապետության նախագահին հավաստիացրել է, որ հատկապես համավարակի օրերին ոստիկանության ողջ անձնակազմը պատշաճ կերպով և բարձր պատասխանատվությամբ է իրականացնում ծառայությունն օրենքին և ժողովրդին: «Այս համավարակի օրերին ոստիկանության հատկապես կրտսեր խմբի ծառայողները մեզ համար բացահայտեցին դաստիարակված, քաղաքակիրթ ոստիկանի կերպարը: Մենք շնորհակալության խոսքեր ենք ստանում նրանց պահվածքի համար: Եվ սա դառնալու է աշխատաոճ բոլորի համար»,-ավելացրել է ոստիկանության պետը: