ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Իսրայելում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար է տեղադրվել: «Նույնիսկ կորոնավիրուսն ի զորու չէ սահմանափակել հայոց արդար պահանջը՝ մարդկության դեմ գործված ցեղասպանական հանցանքի դատապարտման համար։ Այսօր Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հայ համայնքի նախաձեռնությամբ, քաղաքում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի և ոգեկոչման հուշակոթող։ Հիշում ենք …

