Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել սպանդանոցների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են բոլոր մարզպետները և շահագրգիռ պետական մարմինների ղեկակարներն ու ներկայացուցիչները: Քննարկման հիմնական թեման սպանդանոցների գործունեության հետ կապված խոչընդոտների բացահայտումն ու տարբեր օղակներում առկա խնդիրների վերհանումն էր: Փոխվարչապետը հանդիպման սկզբում նշել է, որ ակնկալվում է հանդիպման արդյունքներով բացահայտել բոլոր այն հատվածները, որոնք կանոնակարգման …

