«Հիշել, որպեսզի այլևս երբեք չկրկնվի». հակառակ Ուկրաինայի ԱԳՆ արգելքին՝ Արսեն Ավակովը գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին

Լուրեր

06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, չնայած «ցեղասպանություն» եզրույթի կիրառման վերաբերյալ երկրի ԱԳՆ-ի արգելքին, Twitter-ում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, 1915-1924 թվականներին զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակի ու ցավի օրը: 105 տարեկան է ողբերգությունը, որն աշխարհը որոշել է չնկատել: Սակայն անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում: Հիշել, որպեսզի այլևս երբեք չկրկնվի»,- գրել է Ավակովը:

Նշենք, որ օրերս Ուկրաինայի ԱԳՆ-ն պետական պաշտոնյաներին նամակ էր ուղարկել՝ պահանջով, որպեսզի ապրիլի 24-ին չօգտագործվի Հայոց ցեղասպանություն եզրույթը: Նամակը ֆեյսբուքում հրապարակել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան, գրում է Rusarminfo-ն:

Նամակում Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոդնարը նշել է, որ Ուկրաինան չի ճանաչում «Հայ ժողովրդի ցեղասպանությունը» և օգտագործում է «2015 թվականի ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը:

Որպես նման դիրքորոշման հիմնավորում ԱԳ փոխնախարարը ներկայացրել է նաև այն, որ Հայաստանը մշտապես պաշտպանում է ՌԴ-ի արտաքին քաղաքականությունն ու միջազգային կազմակերպություններում դեմ է քվեարկում Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող բանաձևերին: Բացի այդ, ըստ ուկրաինական կողմի, Հայոց ցեղասպանության հարցը չափազանց զգայուն խնդիր է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար, և որ այդ հարցը պետք է պարզաբանեն պատմաբանները: