«Вор должен сидеть в тюрьме»․ հայտնի ֆիլմի արտահայտությամբ ԱԺ-ում իր ելույթը սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Ըստ էության՝ ի՞նչ է նշանակում գող․ ավազակ, ուրիշի ունեցվածքը թաքուն հափշտակող և խարդախությամբ յուրացնող։ Նման նշանակություն ունեցող բառով բնութագրվող որևէ անձ չի կարող համարվել հեղինակություն։ Տարիներ շարունակ այսօրինակ բնորոշումը ստացվել է քրեական հեղինակություն, հարց լուծող, ճշտով տղերք …