ԱԱԾ֊ն Սեդրակ Առուստամյանին ձերբակալել է. նա ցուցմունք է տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին:

Գործը, ըստ մամուլի, առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, որը, հիշեցնենք, շուրջ մեկ տարի է ինչ կալանավորված է։

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 7 մլրդ դրամի վատնում կատարելու համար։ ԱԱԾ-ից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, թե ինչ առնչություն ունի այս գործերի հետ Առուստամյանը և ինչ կարգավիճակ։

Սակայն ԱԱԾ-ից հայտնեցին, որ ձեռնպահ են մնում մեկնաբանություններ տալուց։ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը Factor.am-ի հետ զրույցում պնդեց, որ ձերբակալման որոշումը անօրինական է, իրենք այն բողոքարկել են: «Երեկ ձերբակալել են, կանչել են հարցաքննության և ձերբակալել, կասկածանքն էլ անհեթեթ կասկածանք է, որը բողոքարկել ենք»,- նշեց փաստաբանը։

Պաշտպանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ առնչություն կա Առուստամյանի և Գագիկ Խաչատրյանի գործի միջև, ասաց՝ նախաքննական գաղտնիք է: «Մանրամասն ցուցմունք տվել է պարոն Առուստամյանը, բնականաբար, կասկածանքը չի ընդունում, քանի որ, ինչպես արդեն ասացի, անհեթեթ կասկածանք է»,- եզրափակեց Սուքիասյանը։

Սեդրակ Առուստամյանը, հիշեցնենք, 2019-ի հոկտեմբերի 22-ին կալնավորվել, ապա օրեր անց գրավի դիմաց ազատ էր արձակվել «Հյուսիս-հարավի» քրեական գործով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ընկերությունները, գործելով «Սթոնս» ընկերության ղեկավարներ Սեդրակ Առուստամյանի, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի հետ, ընկերությանը, իբր, մատուցված ծառայությունների համար դուրս են գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին։ Նա, սակայն, մեղադրանքը չի ընդունում։

«Հյուսիս-հարավ»-ի գործով, հիշեցնենք, անցնում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մեկը Երևանի նախկին քաղաքապետ, այլ գործով հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանն է։  Հյուսիս-հարավի գործով հետախուզվում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը։ Նա մեղադրվում է փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան