«Բախտավոր ենք, որ հայերն իրենց հարուստ մշակույթը մեր երկիր են բերել»․Դոնալդ Թրամփի ուղերձը

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ այս տարի ևս արտաբերելով Մեծ եղեռն եզրույթը: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ նշել է․ «Այսօր մենք միանում ենք համաշխարհային հանրությանը, որը հարգանքի տուրք է մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ զոհվածների հիշատակին, որը 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային չարագործություններից մեկն է: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1․5 մլն հայ արտաքսվել և սպանվել է: Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տուժել են և կյանքից զրկվել, միաժամանակ վերահաստատելով մեր հանձնառությունը՝ ավելի մարդասեր ու խաղաղ աշխարհի ամրապնդմանը: Ամեն տարի ապրիլի 24-ին մենք անդրադառնում ենք ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր ու հարատև կապերին: Մենք հպարտ ենք Հայաստանի և Սիրիայի օգնության Ամերիկայի կոմիտեի հիմնադիրներով, որոնք 1915-ին ձեռնարկված նորարարական ջանքերով վճռական մարդասիրական օգնություն ցուցաբերեցին հայ փախստականներին, և երախտապարտ ենք այն հազարավոր ամերիկացիներին, որոնք կամավորական սկզբունքով օգնություն ցուցաբերեցին իրենց տներից վտարված հայերին: Այսօր մենք ողբերգության առջև հայ ժողովրդի ուժի և դիմացկունության ականատեսն ենք: Բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեր ափեր և իրենց ներդրումն ունեցել մեր երկրում․ զինվորներ, հայտնի արտիստներ, հայտնի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ: Մենք ողջունում ենք ցավոտ պատմության ճանաչմանն ու ընդունմանն ուղղված հայերի և թուրքերի ջանքերը: Այսօր մենք մեր պարտքն ենք համարում հիշել նրանց, ովքեր տուժել ու զոհվել են, և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պաշտպանելու խոցելի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին ամբողջ աշխարհում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ 49 նահանգ արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ Վերջինը՝ 49-րդը, Ալաբամա նահանգն էր, 2019 թվականին։ Մինչ օրս Հայոց ցեղասպանությունը չընդունած ամերիկյան միակ նահանգը Միսիսիպին է։