Դեռևս նախորդ տարի կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով ամրագրվում էր Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը: Ըստ օրենքի՝ քաղաքացու օրը պետք է նշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Նախորդ տարի այն տոնվեց ապրիլի 27-ին։ Այս տարի, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով որևէ միջոցառում նախատեսված չէ։ …

