Հայտնի են Ավրորայի 2020 թվականի հերոսների անունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Այս տարի «Ավրորա» մրցանակի համար ավելի շատ հայտ է ներկայացվել, քան երբևէ։ 593 թեկնածուից ընտրվել է 4-ը։ Այս մասին հայտնի դարձավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված առցանց քննարկման ընթացքում։ Այսպես, «Ավրորայի« 2020 թվականի հերոսներն են՝ ⦁ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, որոնք ղեկավարում են Սոմալիում գտնվող «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը:

Տարիներ շարունակ մայր ու դուստր պայքարել են մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանության համար, նպաստել խաղաղաշինությանը և կատարել մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ։

⦁ Սոֆի Բոն և Կլաուս Ֆոգելը, որոնք SOS Méditerranée («SOS Միջերկրական») կազմակերպության համահիմնադիրներն են: Եվրոպական քաղաքացիական այդ ընկերակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Շվեյցարիայի թիմերի հետ համատեղ որոնողական ու փրկարարական աշխատանքներ է իրականացնում բաց ծովում: Մինչև օրս SOS Méditerranée կազմակերպությունն օգնել է ավելի քան 30.000 փախստականների, որոնք Լիբիայի ափից հատել են ծովային վտանգավոր ճանապարհն ու հասել Եվրոպա:

⦁ Բժիշկ Սաքինա Յակուբին, որին «Մայր Աֆղանստան» են կոչում: Նա առաջիններից մեկն էր, որ 1990-ականներին Պակիստանի փախստականների ճամբարներում և Աֆղանստանում դպրոցներ բացեց կանանց և աղջիկների համար:

Այդ ժամանակներում էր, որ Խորհրդային Միության զորքերը մտան Աֆղանստան, թալիբանները վերելք էին ապրում, իսկ կանանց և աղջիկների կրթությունն արգելված էր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան