Մարտի 9-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս հիվանդանոցում է գտնվում։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՔԿԾ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ տեղեկացել էինք, որ նրա մոտ գրանցվել էր ճնշման տատանում, իսկ թե ինչու է մինչ օրս գտնվում բժշկական հսկողության տակ՝ հայտնի չէ։ …

