Քոչարյանի գործով վաղվա դատական նիստը կկայանա. նա դեռ չի վիրահատվել

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի գործով վաղը՝ մայիսի 8-ին, նշանակված դատական նիստը տեղի է ունենալու: Դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից Factor.am-ին փոխանցեցին, որ դատավորը ներկայանալու է նիստին:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ Քոչարյանի գործով նիստերը չէին կայանում:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ուներ: Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը Factor.am-ին ևս փոխանցեց, որ դատական նիստը տեղի է ունենալու:

«Եթե վաղվա նիստն էլ տեղի չունենա, ապա չգիտեմ, թե անունն ինչ պետք է դնենք: Ոչ մի հիմք չունենք, որ չի կայանալու: Մեզ ասել են, որ նիստը նշանակված է, դատավորը գալու է, նիստը լինելու է»,- ասաց Օրբելյանը:

Վաղվա նիստը ուշագրավ է լինելու: Բանն այն է, որ Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացնել դատարանին: Վաղը քննվելու է այս միջնորդությունը: Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ երաշխավորները ներկա են լինելու:

«Իմ իմանալով այո, ներկա լինելու են: Ինֆորմացիա չունեմ, որ չեն լինելու, գիտեմ, որ գալու են»: Նիստին մասնակցելու ցանկություն է հայտնել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որն այս պահին բուժում է ստանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այս մասին տեղեկացրեց նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանը բժշկական կենտրոնում է գտնվում ապրիլի 28-ից: «Իզմիրլյան» ԲԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ նա պետք է վիրահատվի: Հայկ Ալումյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի վիրահատվել, բայց վիրահատություն նախատեսվում է:

Ի դեպ, Քոչարյանի վաղվա դատական նիստը համընկել է Շուշիի ազատագրման օրվա հետ:

 

Նարեկ Կիրակոսյան