Փետրվարի 2-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնում Շիրակի մարզի Արևիկ գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ը կոտրել են գյուղի սկզբնամասում գտնվող իր անասնագոմի դռան փականը և գողացել 2 կով՝ պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս: «Գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, բացահայտման աշխատանքներին միացան նաև …