Այսօր պետք է կայանար սահմանադրական փոփոխության հանրաքվեն։ Կորոնավիրուսի համավարակը, ինչպես հայտնի է, խառնեց իշխանության օրակարգը։ Իշխող ուժը, սակայն, չի հրաժարվել հանրաքվեի օրակարգից։ Մոտ 2 շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ հանրաքվեի գործընթացը կսկսվի այն կետից, որտեղ ընդհատվել է։ Factor.am-ի հետ զրույցում իշխող ուժի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշեց՝ այս պահին վաղ է հստակ խոսել հանրաքվեի …

