Պարետատան կազմակերպած 4-րդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակ
Տնտեսություն
21.06.2020 | 16:31Հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝
✅Բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ
✅Թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ
✅Թոքերի արհեստական օդափոխության սարքեր
✅Մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր
✅Նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր
✅Զարկերակային օքսիմետրեր
Խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին: