Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց այսօր կորոնավիրուսից մահացած 4 անձանց խրոնիկական հիվանդությունները։ «Դրանք հիմնականում նույն հիվանդություններն են, դժբախտաբար՝ հիմնականում դա շաքարային դիաբետն է, զարկերակային գերճնշումը, սրտի իշեմիկ հիվանդությունը, որոնք փաստացի կտրուկ վատթարացնում են օրգանիզմի վերականգնվելու ունակությունը, և այդ մարդիկ չեն կարողանում պարզապես վերականգնվել։ Լինում են նաև դեպքեր, որ հենց այդ նույն …

