Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունում ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կանգուն–փորձագետների ակումբ» գործարարության զարգացման հասարակական կազմակերպության միջև։ «Փաստաթուղթը ստորագրել են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և «Կանգուն – փորձագետների ակումբի» նախագահ Ալեքսանդր Գրիգորյանը։ Հուշագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման, ներդրումային դաշտի գրավչության բարձրացման, ներդրումների համար նոր ոլորտների բացահայտման ուղղությամբ՝ …