Կապի ու հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող «Վիվա-ՄՏՍ» ընկերությունից հերքում են ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին մամուլում տարածված տեղեկությունը: Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ընկերության լրատվական ծառայությունից փոխանցեցին․ «Նմանատիպ գործընթաց տեղի չի ունենում: Ընկերությունը բնականոն ռեժիմով շարունակում է մատուցել ծառայություններն իր բաժանորդներին»: Նկատենք, որ «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին տեղեկությունները շրջանառվում են «Յուքոմ», «Բիլայն» և նորաստեղծ «Թիմ» ընկերությունների շուրջ ծավալվող …

