Անշարժ գույքի շուկայում գների ու գործարքների  նվազման միտում է նկատվում․ ի՞նչ են ասում թվերը

Լուրեր

14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի՝ այդ թվում Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
Բոլորը

Այս տարվա հունվար- մայիս ամիսներին անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22,3 տոկոսով; Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների վերլուծությունից։

Այսպես․ եթե 2019 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքները ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 69869 միավոր, ապա 2020 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 57119։

Նկատենք, որ այս տարվա առաջին երկու ամիսներին նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել, իսկ էական նվազումը գրանցվել է մարտ, ապրիլ ամիսներին, երբ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված գործում էին խիստ սահմանափակումներ։

Անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած զարգացումների ու միտումների մասին Factor.am-ը զրուցել է  Silver REA. անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ։

-Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում։ Արդյոք նկատվո՞ւմ է գործարքների նվազման միտում։

-Անշարժ գույքի շուկայում նկատում ենք գործարքների նվազման միտում, ինչը կապված է համավարակի հետ։ Մարդիկ չեն ցանկանում տնից դուրս գալ, կամ իրենց տանը հաճախորդներ ընդունել, հատկապես առաջին 1-1,5 ամսում բոլորը զգուշավոր էին։ Այդ ժամանակ գործարքներ չկային։ Խոսքը երկրորդային շուկայի մասին է։ Մարդիկ կային, որ ցանկանում էին գույք ձեռք բերել, բայց հնարավորություն չկար տուն ցուցադրելու։ Գնորդները մի քանի խմբի են բաժանվում։

Առաջին խումբն այն մարդիկ են, որոնք բնակարան են ձեռք բերում  իրենց անձնական օգտագործման համար։ Իրենք ամեն դեպքում գույք փնտրում են, իրենց կյանքում ոչինչ չի փոխվել։ Ենթադրենք՝ մարդը գումար ուներ հավաքած, նա ամեն դեպքում պետք է բնակարանի խնդիր լուծեր, հիմա գնում է կատարում։

Գնորդների երկրորդ խումբն այն մարդիկ են, որոնք ներդրում էին անում։ Այսինքն՝ գումար ունեին բանկում, ուզում էին այդ գումարը վերածել անշարժ գույքի, և դա, վարձակալության տալով, եկամուտ էին ստանում։ Այս խումբը հիմա չի գնում բնակարան, քանի որ հիմա սահմանները փակ են, տուրիզմը վատ վիճակում է։ Այս տարի էլ, մյուս տարի էլ շատ հնարավոր է շատ քիչ տուրիստներ ունենանք, ու նպատակահարմար չէ նման ներդրում կատարելը։ Նրանցից շատերը վարկային միջոցներով էին ձեռք բերում այդ բնակարանները, սակայն  այս պահին գնումներ չեն անում։

Մյուս խումբը սփյուռքահայերն են, որոնք  հիմնականում ամռանը գալիս էին Հայաստան հանգստանալու ու շատերը, հատկապես 2018-ի հեղափոխությունից հետո, նպատակ ունեին Հայաստանում տուն ունենալ։ Բայց քանի որ այս տարի ոչ ոք չի գալիս, այս խումբը ևս պասիվ է։ Բայց սպասում ենք, որ հիմա բացվեն ճանապարհները, քանի որ հաճախորդներ ունենք, որ կապի մեջ ենք իրենց հետ ու ցանկություն ունեն անպայման գալ Հայաստան ու տուն գնել։

Մյուս խումբն այն խումբն է, որոնք առաջնային շուկայից են բնակարան ձեռք բերում՝ եկամտահարկի վերադարձի ծրագրով։ Նրանցից շատերը հիմա գործազուրկ են դարձել։ Նրանք, ովքեր բնակարաններ էին ամրագրել, մի մասը այդ ամրագրումները չեղարկել է։

Մարդկանց խումբ էլ կա, որոնք ձեռք են բերել անշարժ գույքը, հիմա չեն կարողանում վարկը մարել,  պետք է վաճառեն։ Ու հիմա շուկայում լճացում է լինելու, այս պահին արդեն կա այդ միտումը։ Շատ դանդաղ կերպով նվազման է գնում միտումը։

– Առքուվաճառքի գների էական նվազում նկատվո՞ւմ է։

-Որոշ չափով կա նվազում։ Տոկոսային դժվար է հստակ ասել, որովհետև իրավիճակը շատ անկայուն է, գնորդներ քիչ կան։ Բնակարանները դրված են վաճառքի, այն մարդիկ, որոնք ուզում են շուտ իրենց գույքը լիկվիդացնել, իրենք ստիպված իջեցնում են գինը ու վաճառում ։ Մի դեպքում լինում է 20 տոկոսով նվազեցնում է գինը, չի վաճառվում, մյուսի մոտ 15 տոկոսով է նվազեցնում, վաճառում է։ Այս պահին վիճակագրություն չունենք, բայց փաստ է, որ սեփականատերերը զանգում ու գինը նվազեցնում են։ Իմ անձնական կարծիքով՝ մինչև տարվա վերջ երկրորդային շուկայում գները բավականին կնվազեն՝ մոտավորապես մինչև 20 տոկոսով։ Առաջնային շուկան մի քիչ այլ է․ այնտեղ դժվար թե շատ նվազում դիտվի։

-Ի՞նչ իրավիճակ է բնակարանների վարձակալության շուկայում գնային փոփոխություններ կա՞ն։

-Բնակարանների վարձակալության շուկայում նույնպես գների նվազում է նկատվում։ Օրինակ՝ մեր հաճախորդներից մեկը Արաբկիրում վարձած բնակարան ուներ, այդտեղ ապրում էր  6 ամիս՝ ամսական 160 հազար դրամով։ Ինքն իր բնակարանը հանձնեց ու նույն տիպի բնակարան գտանք 120 հազար դրամով։ Շատ բնակարաններ, որոնք տրվում էին միայն օրավարձով, այսօր ազատ են, սեփականատերերը տալիս են վարձով երկարաժամկետ, քանի որ չի ստացվում, ստիպված շատ էժան գին են ասում, որպեսզի ավելի գրավիչ լինի առաջարկը, մարդիկ վարձեն։

Գների տատանումը շատ մեծ է։ Օրինակ՝ կարելի է Երևանում 50 հազարից մինչև 400 հազար ամսավարձով 1 սենյականոց բնակարան վարձել։ Իհարկե, 50 հազար ամսավարձով բնակարանը կլինի շատ վատ կենցաղային պայմաններով։ Երևանում միջինը, ոչ շատ հեռու համայնքներում, մոտ 80-100 հազար դրամ արժե մեկ սենյականոց բնակարանների վարձը։ Այս շուկայում ևս լճացում է նկատվում, գները նվազում են։

Իսկ կոմերցիոն գույքերի վարձակալության շուկայում այսօր շատ լուրջ ֆինանսական խնդիրներ կան, շատերը իրենց վարձած տարածքները հանձնում են սեփականատերերին, իսկ սեփականատերեր էլ կան, որ վարկով են տարածքը ձեռք բերել, վարձակալության հանձնել, իսկ վարձակալն այսօր եկամուտ չունի, չի կարողանում վճարել։

Անժելա Պողոսյան