Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

2020 թվականի առաջին 5 ամիսներին խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Այսպես․ այս տարվա հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 7 919.3  տոննա խոշոր եղջերավոր կենդանիների միս, նախորդ տարվա 8 341.1 տոննայի փոխարեն։

Նվազել է նաև խոզի և ոչխարի մսի արտադրությունը՝ համապատասխանաբար 7,8 և 4,7 տոկոսով։ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին արտադրվել է  1 613.8 տոննա խոզի միս՝ նախորդ տարվա 1 695 տոննայի փոխարեն, իսկ ոչխարհի մսի արտադրությունը այս տարվա 5 ամիսներին կազմել է 1 114.8 տոննա, նախորդ տարվա 1 169.3 տոննայի փոխարեն։

Աճ է գրանցել թռչնամսի արտադրությունը՝ 11,5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվան։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին թռչնամսի արտադրությունը կազմել է 5 345.7 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 4 793.0 տոննայի փոխարեն։

Նվազել է երշիկեղենի արտադրությունը՝ նախորդ տարվա համեմատ 10,1 տոկոսով։ 2020 թվականին երշիկեղենի արտադրությունը կազմել է 4 373.9 տոննա՝  նախորդ տարվա 4 862.9 տոննայի փոխարեն։

Էական աճ են գրանցել կիսապատրաստված մսի (2015 %) և շոգեխաշած մսի (142.7 %-ով) արտադրությունները։

Նշենք, որ տարվա սկզբից յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա նույն ամսվա  համեմատ մսամթերքի գնի անկում է նկատվել՝ 2,7 %-ից հասնելով 3,7 %-ի։ Մայիս և հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ մսի գինն ընկնել է 3,3 %-ով։ Հունիսին, մասնավորապես, նվազել է խոզի մսի գինը՝ 8,1 %-ով, տավարի միսը՝ 2 %-ով, ոչխարի միսը՝ 1,5 %-ով, իսկ թռչնամիսը՝ 9,9 տոկսով։ Ապխտած մսի և կիսաֆաբրիկատների գները բարձրացել են համապատասխանաբար 2,3 %-ով և 0,5 %-ով։

Անժելա Պողոսյան