Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով. Էդմոն Մարուքյան

Լուրեր

14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
Բոլորը
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում  գրել է.
«Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով
Տեղեկացնում եմ, որ կառավարությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով բարձրացվում են դատարան դիմելու պետական տուրքի գործող դրույքաչափերը։ Մասնավորապես՝

– Քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու դեպքում պետական տուրքը ներկա՝ հայցագնի 2%-ի փոխարեն՝ կկազմի հայցագնի 3%-ը, ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող՝ բազային տուրքի 4-ապատիկը (պետական տուրքի բազային միավորը 1000 դրամ է) կավելանա մի քանի անգամ, ու քաղաքացիները կպարտավորվեն վճարել բազային տուրքի 20-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով առաջին ատյանի դատարան դիմելու համար ներկա բազային տուրքի և տուրքի 3-ապատկի փոխարեն՝ նախագծի ընդունման արդյունքում կպարտավորվենք վճարել բազային տուրքի 20-ապատիկը:

– Քաղաքացիական գործերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դրամական պահանջով գործերով ներկայում գործող գումարի 3%-ի փոխարեն՝ կպարտավորվենք վճարել վիճարկվող գումարի 4%-ը: Ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող բազային տուրքի 10-ապատիկի փոխարեն՝ կպարտավորվի վճարել բազային տուրքի 30-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով ներկա՝ բազային տուրքի 8-ապատիկի փոխարեն՝ անհրաժեշտ կլինի վճարել բազային տուրքի 25-ապատիկի չափով:

– Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար դրամական պահանջի գործերով այժմ գործող՝ հայցագնի 3%-ը կդառնա 5%, ոչ դրամական պահանջի դեպքում էլ պետական տուրքի ներկայում գործող՝ բազային տուրքի 20-ապատիկը կրկնակի կավելանա, ու քաղաքացիները կպարտավորվեն վճարել բազային տուրքի 40-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով այժմ գործող բազային տուրքի 10-ապատիկի չափով պետտուրքը կավելանա 3 անգամ, ու անհրաժեշտ կլինի վճարել բազային տուրքի 30-ապատիկի չափով:

Հետաքրքիր է, որ նախագծի հիմնավորման մեջ նաև ներառված է Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը, որի համաձայն` նախորդ 2 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ:

Հարց է առաջանում, թե արդյո՞ք նման հաշվարկներ կատարելը որևէ կերպ արդարացված է։ Չէ՞ որ արդարադատության իրականացումը դատարանի կողմից իրականացվող պետական բացառիկ լիազորությունն է, այլ ոչ թե բիզնես, որը պետք է շահույթ բերի դրա մասնակիցներին։

Մյուս կողմից, դատական ծառայությունը ֆինանսավորվում է ոչ միայն պետական տուրքի միջոցով, այլ առհասարակ պետական բյուջեից, այսինքն՝ նաև և հիմնականում բոլորիս կողմից վճարվող հարկերի միջոցով։ Այսինքն, մենք հարկ ենք վճարում՝ արդարադատություն իրականացնող հասանելի և անաչառ համակարգ ունենալու համար։

Գործող կառավարությունն իշխանության գալու օրվանից զբաղված է քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով, ինչի վառ ապացույցն այս նախագիծն է, նաև գույքահարկի ավելացումը, ավելի նեղ շրջանակների համար՝ փոխանակման կետերի տուրքի ավելացումը, որսի արտոնագրի վճարի թանկացումը և այլ նախաձեռնություններ՝ որոնք հիմա չեմ թվարկում, հակառակ երկու տարի առաջվա նախընտրական քարոզչության։

Այս սոցիալական պայմաններում բարձրացնելով դատարան դիմելու դիմաց գանձվող պետական տուրքերը՝ հերթական հետքայլն ենք կատարում ոչ միայն դատարանի հասանելիության և արդար դատաքննության իրավունքի ապահովումից, այլ նաև մարդակենտրոն հասարակության կառուցման ուղուց»։