ՀԱՊԿ-ից հեռացման մասին պնդումը մոլորեցնող է․ Լավրովը խոսել է անդամավճարների պարտքի մասին 

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Ռուսալեզու տելեգրամյան ալիքներում տարածվում է մոլորեցնող պնդում, թե հունիսի 10-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են քննարկել կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը վերաբերում է կազմակերպության անդամի հնարավոր հեռացմանը՝ Հայաստանի կողմից երկու տարի անդամավճարները չվճարելու պատճառով։

Լուսանկարը՝ Армянская вендетта-ի թելեգրամյան ալիքից 

Այս հայտարարությունը տարածվել է ռուսալեզու թելեգրամյան մի շարք ալիքների կողմից, այդ թվում Sis Masis, Параллель,  Моя Родина- Арцах, Yerevan.Today Rus, ДЕВУШКА С РУЖЬЕМ:

Սակայն Լավրովի հայտարարության մեջ Հայաստանի հնարավոր հեռացման մասին խոսք չկա։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելիս նա խոսել է Հայաստանի՝ ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ կուտակված պարտքի և այդ իրավիճակի համար կանոնադրությամբ նախատեսված համապատասխան հոդվածի մասին։ 

«Հունիսի 7-ին՝ հենց Հայաստանում ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Սամվելի Միրզոյանը, պատասխանելով ՀԱՊԿ-ի մասին հարցին, ասել է․ «Մենք անդամավճարները չենք վճարում, որովհետև պարզապես չենք մասնակցում»․․․ Ինչ անել այս իրավիճակում՝ մենք այսօր դա քննարկել ենք։ Հայաստանի պարտքը ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ արդեն ավելի քան երկու տարի է։ Սա իրավիճակ է, որը նախատեսված է ՀԱՊԿ կանոնադրությամբ։ Եվ մենք այսօր պայմանավորվել ենք դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի գործարկումը»,- ասել է Լավրովը։

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ֆինանսական պարտավորությունների չկատարման հարցը կարգավորվում է 25-րդ հոդվածով։ Ըստ այդ հոդվածի՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է որոշել կասեցնել այդ պետության քաղաքացիներին ՀԱՊԿ-ում քվոտային պաշտոնների առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկել այդ պետությանը ՀԱՊԿ մարմիններում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Այսինքն, չվճարումների մասով կանոնադրության համապատասխան հոդվածը չի նախատեսում կազմակերպությունից անդամ պետության հեռացում։ Այն նախատեսում է այլ հետևանքներ՝ ձայնի իրավունքի և քվոտային պաշտոնների առաջադրման իրավունքի սահմանափակում։

Կազմակերպությունից անդամի հնարավոր բացառման հարցը կարգավորվում է ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածով։ Այդ դրույթը վերաբերում է այն դեպքերին, երբ անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կամ դրանց կատարմանն ուղղված այլ պարտավորությունները։ Այդ դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է նախ կասեցնել տվյալ պետության մասնակցությունը ՀԱՊԿ մարմինների աշխատանքին, իսկ պարտավորությունների շարունակական չկատարման դեպքում՝ որոշում ընդունել կազմակերպությունից նրան բացառելու մասին։

Սակայն Լավրովի նշված հայտարարությունը վերաբերում էր ոչ թե այդ հոդվածին, այլ Հայաստանի կողմից երկու տարուց ավելի անդամավճարները չվճարելու հետևանքով առաջացած իրավիճակին։

Լավրովը նաև նշել է, որ Հայաստանը, թեև արդեն ավելի քան երկու տարի չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, պաշտոնապես շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։ Նրա խոսքով՝ դրան զուգահեռ Երևանը ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Եվրամիության հետ։

Մինչ այդ, դեռ 2024 թվականի փետրվարից Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, սակայն իրավական առումով շարունակում է մնալ կազմակերպության անդամ։ Ինչ վերաբերում է անդամավճարներին, ապա Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ բյուջեի ֆինանսավորմանը 2024 և 2025 թվականներին։

Այսպիսով, տարածվող պնդումը մոլորեցնող է։ Ճիշտ է, որ ըստ Լավրովի՝ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ անդամավճարները չվճարելու պատճառով։ Սակայն սխալ է դա ներկայացնել որպես Հայաստանի հնարավոր հեռացման մասին հոդվածի քննարկում։ Չվճարումների դեպքում կիրառելի հոդվածը 25-րդն է, որը նախատեսում է ձայնի իրավունքի և քվոտային պաշտոնների սահմանափակում, ոչ թե անդամությունից հեռացում։

Մարիա Խաչատրյան