Օսիպյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արցախցի գորիչ Արթուր Օսիպյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Ավելի վաղ Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից ներկայացված երաշխավորությունների հիման վրա հսկող դատախազը որոշել է վերացնել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված կալանքը։ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ որոշումն արդեն ուղարկվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ նրան անհապաղ ազատ արձակելու նպատակով։

Հիշեցնենք, որ Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ բանավեճին հաջորդել էին վիրավորական արտահայտություններ։ Փաշինյանը նախ Օսիպյանին «փախած» էր անվանել, ապա նաև հարց բարձրացրել, թե ինչու չի զոհվել արցախյան պատերազմում։ Միջադեպից հետո Օսիպյանը ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց։ Արցախցի գործիչը ձերբակալման օրվանից հացադուլ է հայտարարել։ Երեկ էլ նրա փաստաբանը տեղեկացրեց, որ Օսիպյանը հրաժարվել է բժշկական զննությունից:

«Ընդհանրապես արդեն հացադուլավորների մոտ մահվան վտանգ է լինում, երբ անցնում է 14-օրյա շեմը։ Այդ ժամանակ արդեն կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»,- մեզ հետ զրույցում ասել էր փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը: Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանն ավելի վաղ հայտարարել է, որ կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Վարչապետը մայիսի 28-ին, պատասխանելով Factor TV-ի հարցին, արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից, հայտարարեց՝ նա՛ պետք է ներողություն խնդրի։ Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում են, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան և որ նա քաղբանտարկյալ է: Նրանք նաև երաշխավորագրեր են ներկայացրել Օսիպյանի ազատ արձակման պահանջով: Հավելենք, որ օրերս էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով Արթուր Օսիպյանի վերաբերյալ Factor TV-ի հարցին, նշել էր, որ ծանոթ են խնդրին, աշխատում են այդ ուղղությամբ և հույս ունեն, որ հանգուցալուծում կլինի:

Լուսանկարը՝ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի տեսանյութից