16 համարի քվեաթերթիկը ցույց տվող զինծառայողի լուսանկարի հետքերով․ լուսանկարն իրական է, հանգամանքները՝ դեռ չպարզված 

Լուրեր

10.06.2026 | 20:30
Այդ ուժերը խաբեցին, թե իշխանություն են ձևավորելու, հիմա անհաջողության մատնվեցին, ասում են՝ լեգիտիմ չի, ինչո՞ւ չեք բողոքարկում․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:13
Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
10.06.2026 | 19:58
Ընտրություններին համատարած խախտումներ են տեղի ունեցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:45
Փաշինյանն իր հախուռն և անկառավարելի վարքով ավելացրեց ընդդիմության ձայները․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:40
ՀԱՊԿ-ից հեռացման մասին պնդումը մոլորեցնող է․ Լավրովը խոսել է անդամավճարների պարտքի մասին 
10.06.2026 | 19:27
16 համարի քվեաթերթիկը ցույց տվող զինծառայողի լուսանկարի հետքերով․ լուսանկարն իրական է, հանգամանքները՝ դեռ չպարզված 
10.06.2026 | 19:12
Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի․ հսկող դատախազի որոշումը
10.06.2026 | 19:00
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ճակատագիրը կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումից․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:43
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն
10.06.2026 | 18:29
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը
10.06.2026 | 18:26
Փաշինյանին Շենգավիթում «հաճելի ձևերով» դիմավորելու մասին հայտարարած բլոգերն ազատ է արձակվել կալանքից
10.06.2026 | 18:19
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ
10.06.2026 | 18:10
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամկետի մասին // Ծառուկյանի փեսան տնային կալանքի տակ է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 18:03
Եթե էս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Կարապետյանը կլիներ իշխող ուժի առաջնորդ. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:00
Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելի՞ է․ ինչպես է օրենքով կարգավորվում պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
Բոլորը

Սոցցանցերում տարածվել է լուսանկար, որը, ըստ հրապարակման հեղինակի, արվել է Սոթքի ընտրատեղամասում։ Լուսանկարում տեղամաս եկած զինծառայողներից մեկի ձեռքին երևում է քվեարկության ծրարը և տեսանելի է 16 համարի քվեաթերթիկը, որը «Քաղաքացիական պայմանագրի» համարն էր։

Լուսանկարը հրապարակել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիր Լուսինե Մարտիրոսյանը՝ պնդելով, որ զինծառայողը ծրարը ստացել է արդեն 16 համարի քվեաթերթիկով։ Մեկնաբանություններում օգտատերը նշել է, որ լուսանկարի հեղինակը «Հրապարակ» օրաթերթի լրագրող Նելլի Կարապետյանն է։ 

Մեկնաբանություններում նաև քննարկվում է լուսանկարի իսկության հարցը․ արդյոք այն իրական է, թե ոչ։ Factor.am-ը լուսանկարը ստուգել է արհեստական բանականության տարբեր դետեկտորներով. այն իրական է։  

Հունիսի 7-ին այս թեմայով հրապարակում է արել նաև «Հրապարակ» օրաթերթը՝ պնդումով, որ զինծառայողները քվեարկության են գալիս ՔՊ-ի քվեաթերթիկը իրենց հետ։ Սակայն հրապարակված լուսանկարում տեսանելի չէ քվեաթերթիկը։

Այս պնդումների իսկությունը ստուգելու հարցում կարևոր նշանակություն կարող են ունենալ տեղամասում արված լուսանկարները և տեղամասերում քվեարկության ընթացքն արձանագրող տեսախցիկների տեսագրությունները։  

Օրինակ էական է պարզել՝ լուսանկարն արվել է տեղամասային հանձնաժողովի անդամին մոտենալուց և ծրարն ու քվեաթերթիկները ստանալուց առաջ, թե՞ հետո։ Դա կարող է օգնել լույս սփռել հարցի վրա՝ արդյո՞ք  քվեաթերթիկը նախապես եղել է ծրարի մեջ։

Factor.am-ը դիմեց ԿԸՀ-ին պարզելու՝ հնարավո՞ր է դիտել տվյալ ընտրատեղամասի տեսագրությունները։ Հանձնաժողովից փոխանցեցին, որ տեսագրությունները դեռ պահպանվում են, սակայն լրատվամիջոցների համար հասանելի չեն կարող լինել։

Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝  տեսանկարահանված նյութերի պատճենները գրավոր դիմումի հիման վրա կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին։

Լուսանկարի մեկնաբանություններում «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ տեսագրություններով իրավիճակը պարզելու համար հստակ ժամ նշեն։

Գրառման մեկնաբանությունների մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Հրապարակի» լրագրողը Իոաննիսյանի մեկնաբանությունից կարճ ժամանակ անց արձագանքել է, որ լուսանկարն արվել է ժամը 19:16-ին։ Իոաննիսյանին հարցրինք՝ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, եթե լուսանկարահանման ժամը հայտնի է։ Նա պատասխանեց, որ մտադիր են դիմել ԿԸՀ՝ տվյալ ընտրատեղամասի տեսաձայնագրությունը ստանալու համար։

Արդյո՞ք հնարավոր է, որ հանձնաժողովի անդամներից մեկը, վստահված անձը կամ զինվորներին տեղամաս բերած հրամանատարը զինվորից պահանջեն ծրարն այնպես պահել, որ տեսանելի լինի 16 համարի քվեաթերթիկը։ Այլ կերպ ասած՝ հնարավո՞ր է, որ լուսանկարում պատկերված զինծառայողը նման ցուցում է ստացել, կամ զինվորների մասայական ուղղորդում է եղել․ հարցրինք, արդյո՞ք պատրաստվում են հաղորդում ներկայացնել, եթե բացահայտվի, որ խախտվել է գաղտնիության սկզբունքը։ Իոաննիսյանը նշեց, որ եթե նման բան պարզվի, ապա՝ այո։ 

ԿԸՀ-ից հետաքրքրվեցինք, արդյոք այս դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել են։ ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը փոխանցեց, որ տարբեր տեղամասերի քվեարկության վերաբերյալ դիմումներ են ստացել, սակայն դրանք դեռ ամփոփված չեն։ Դիմել ենք նաև Դատախազություն պարզելու՝ դեպքի մասին մամուլի հրապարակումների առթիվ վարույթ նախաձեռնվե՞լ է, թե ոչ։ Իրավապահ կառույցից հարցին պատասխանելու համար գրավոր հարցում են պահանջում։

Նշենք, որ ըստ ԿԸՀ-ի կայքի՝ Սոթքի ընտրատեղամասի համարը 20/56 է։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 1632 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 1185-ը։

ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով այս ընտրատեղամասում առաջատարը ՔՊ-ն է՝ 718 ձայն։ «Ուժեղ Հայաստանը» ստացել է 177 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 115: «Բարգավաճ Հայաստանը»  ստացել է 73 ձայն։ 

Ինչպես են կազմվում զինծառայողների ցուցակները

Ժամկետային և պայմանագրային զինծառայողները քվեարկել են իրենց զորամասերին մոտ գտնվող բնակավայրերում ձևավորված տեղամասերում։ Զինծառայողների ցուցակները ընտրություններից երկու օր առաջ հանձնվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։ Հանձնաժողովը տեղեկանում է միայն, թե քանի զինծառայող է քվեարկելու տվյալ տեղամասում, սակայն այդ ցուցակները հրապարակման ենթակա չեն։

ԿԸՀ-ից Factor.am-ին հայտնել են, որ քվեարկության օրը զինվորների ցուցակները բացվում են, երբ զինվորը ներս է մտնում տեղամասային կենտրոն: Քվեարկության սենյակից դուրս գալուց հետո ցուցակները զմռսվում և դրվում են չհրկիզվող պահարանում։ 

«Ցուցակները կազմվում, վարվում, կնքվում և ստորագրում են զորամասի հրամանատարի կողմից։ Ընտրական տեղամասը դրա հետ կապված փոփոխությունների ենթարկելու կամ ավելացնելու, պակասացնելու որևէ գործառույթ չունի, դրանք կատարվում են նախապես։ Նախնական ցուցակները փակցվում են զորամասի ներսում, զինվորներին տեսանելի վայրում»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ներկայացրել  է ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը։

Քվեարկության գաղտնիությունը

Ընտրական օրենսգիրքը սահմանում է քվեարկությունը գաղտնիությունը:

«Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է»,- գրված է Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածում:

Օրենսգրքի 8-րդ հոդվածը վերաբերում է ընտրությունների հրապարակայնությանը։ 

11-րդ կետում նշվում է, որ վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել քվեարկության ընթացքը` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը:

Ըստ օրենքի՝ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են լուսանկարել կամ տեսանկարահանել ընտրական տեղամասում կազմված քվեարկության արդյունքների արձանագրությունը: 

Վերադառնալով լուսանկարին․ այն արվել է քվեարկությունից առա՞ջ, թե՞ հետո։ Եթե լուսանկարն արվել է մինչև քվեարկությունը, հարց է ծագում, թե ինչ պայմաններում է քվեաթերթիկը հայտնվել ծրարի մեջ։ Իսկ եթե այն արվել է քվեարկությունից հետո, ապա կարող է խախտված լինել քվեարկության գաղտնիության սկզբունքը։  Հենց այդ պատճառով տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ընտրատեղամասի տեսագրությունները։

Անի Թամրազյան

Լուսանկարը՝ Լուսինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից