Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider

Լուրեր

10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:52
Օսիպյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
10.06.2026 | 20:44
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնում են նաև Թուրքիային
10.06.2026 | 20:30
Այդ ուժերը խաբեցին, թե իշխանություն են ձևավորելու, հիմա անհաջողության մատնվեցին, ասում են՝ լեգիտիմ չի, ինչո՞ւ չեք բողոքարկում․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:13
Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
10.06.2026 | 19:58
Ընտրություններին համատարած խախտումներ են տեղի ունեցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:45
Փաշինյանն իր հախուռն և անկառավարելի վարքով ավելացրեց ընդդիմության ձայները․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական «Մատրյոշկա» բոտերի ցանցն ապատեղեկատվական արշավ  է սկսել Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: «Блокировщик ботов» նախագծի հետազոտողները, որոնք հետևում են ռուսամետ բոտերի ակտիվությանը սոցիալական ցանցերում, արշավի մասին տեղեկատվությունը փոխանցել են The Insider-ին։

Կեղծիքների կենտրոնական սյուժեն ֆրանսիական պետական ​​Tchap մեսենջերի հավելվածի կոտրումն է, որը բոտերն օգտագործում են որպես հորինված արտահոսքերի «աղբյուր»։ Արևմտյան լրատվամիջոցների կողմից պիտակավորված տեսանյութերը տարածում են մի քանի նարատիվներ։

  • Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի արտահոսած նամակագրությունը, իբր, հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը վերածել Ռուսաստանի դեմ ռազմական պլացդարմի: Տեսանյութերից մեկում Le Figaro-ի գլխավոր խմբագիր Ալեքսիս Բրեզեն (իրական լրագրող, որը ղեկավարում է թերթի խմբագրական խորհուրդը) ասում է. «Եթե նախկինում սրանք ընդամենը լուրեր էին և չհաստատված ներքին տեղեկություններ, ապա հիմա մենք ունենք ուղղակի հաստատում»:
  • Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը (իրական նախարար, պաշտոնավարում է 2025 թվականի հոկտեմբերից), իբր, Tchap-ում քննարկել է՝ ինչպես Հայաստանը «կօգտագործվի», հետո Թուրքիան և Ադրբեջանը կկարողանան «կուլ տալ» նրան: Նամակագրության մեջ Վոտրենը, իբր, ծաղրել է ԵՄ անդամակցությունը հայերին վաճառելու գաղափարը, և որ ֆրանսիական իշխանությունները, իբր, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի որոշ մասեր բռնակցելու ծրագրեր են ունեցել:
  • Ֆրանսիան, իբր, 120 միլիոն եվրո է ծախսել Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին ընտրությունները կեղծելու, ևս 120-150 միլիոն եվրո՝ Մոլդովայի ընտրություններին միջամտելու համար: France 24-ի լոգոտիպերով տեսանյութում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գործադիր տնօրեն Տիբո Բրյուտենը (իրական անձ, որը ղեկավարում է կազմակերպությունը 2024 թվականից) պնդում է, որ ֆրանսիացի պաշտոնյաները «Փաշինյանի կոռուպցիան ներառել են իրենց հաշվարկներում» և ակնկալում էին, որ նա «կգողանա կեղծիքների համար հատկացված գումարը»:
  • Ֆրանսիացի պաշտոնյաները, իբր, օգտագործել են «նույն մանիպուլյացիոն մեթոդները Հայաստանում, ինչ Մոլդովայում», մասնավորապես՝ 40,000 հույների, իբր, քաղաքացիություն է շնորհվել գումարի դիմաց և Թուրքիայի միջոցով բերվել Հայաստան:
  • Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի որդին (իրական դիվանագետ, դեսպանը Երևանում 2023 թվականից), իբր, 2025 թվականին բռնաբարել է երկու անչափահաս հայուհիների, իսկ գործը «կոծկվել է ամենաբարձր մակարդակներում»։ Այս կեղծ լուրը բոտերը վերագրում են Bellingcat հետաքննական խմբին։ Տեսանյութում պնդվում է, որ իրենց նամակագրության մեջ ֆրանսիացի պաշտոնյաները զոհերին անվանել են «կենդանիներ»։ Ըստ բոտերի՝ սա «ֆրանսիացի պաշտոնյաների ստանդարտ տոնն է, երբ նրանք քննարկում են Հայաստանն ու նրա քաղաքացիներին»։
  • Էմանուել Մակրոնը, իբր, զայրացած է ընտրությունների արդյունքներից՝ պնդելով, որ Փաշինյանը «մեկ տարի խաբել է ֆրանսիական էլիտային»՝ խոստանալով հավանության վարկանիշ ոչ ցածր, քան 61%: Տեսանյութում քաղաքագետ Ֆրից Շարպֆը (իրական կյանքում գերմանացի քաղաքագետ և Մաքս Պլանկի ինստիտուտի վաստակավոր տնօրեն) ասում է, որ Euronews-ի նման լրատվամիջոցները «սա ներկայացնում են որպես պատմական հաղթանակ», չնայած արդյունքը «տխուր» է «կեղծիքների սարսափելի մասշտաբների» պատճառով։
  • Կատրին Վոտրենը, իբր, արտահոսած նամակագրության մեջ հայերին անվանել է «վայրենիներ»։ Նույն տեսանյութում գերմանացի լրագրող Լարս Վինանդը պնդում է, որ Ֆրանսիան «երբեք չի հրաժարվել իր գաղութային քաղաքականությունից»։

Արշավի առանձին տարր են արևմտյան լրատվամիջոցների կեղծ շապիկներն ու սքրինշոթերը: Բոտերը տարածում են Euronews-ի, France 24-ի («Վարչապետ Փաշինյանը նախաձեռնությունը զիջել է հայկական ընդդիմադիր ուժերին») և DW-ի («Փաշինյանը ձախողումը ներկայացնում է որպես հաղթանակ») կեղծ էջերը, ինչպես նաև ֆրանսիական թերթերի՝ հունիսի 9-ի կեղծ առաջին էջեր՝ Libération («Փաշինյանը կորցնում է առավելությունը»), La Croix («Ընտրությունների արդյունքները կործանում են Փաշինյանի հույսերը») և Le Parisien («Կոռուպցիա, շանտաժ, խարդախություն»): Բոլորն էլ գրված են նույն ոգով. ընտրությունները, ենթադրաբար, ձախողում էին Փաշինյանի համար և հիասթափություն նրա եվրոպացի գործընկերների համար:

Հայաստանի ընտրությունները և Tchap-ի կոտրումը

Լրատվամիջոցը գրում է, որ իրականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է հունիսի 7-ի ընտրություններում՝ հավաքելով ձայների 49,8%-ը՝ ապահովելով խորհրդարանի 105 տեղերից 64-ը․ բավարար քանակություն կառավարություն ձևավորելու համար: Միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընդդիմադիր դաշինքը՝ «Ուժեր Հայաստան»-ը, երկրորդ տեղում է՝ 23,3%-ով: Այնուամենայնիվ, կուսակցությունն իրականում չունի տեղերի երկու երրորդի սահմանադրական մեծամասնությունը, ինչը շահագործվում է բոտերի կողմից՝ արդյունքը ներկայացնելով որպես «ձախողում»:

Tchap-ի կոտրումն իրական է, որը բոտերն օգտագործում են կեղծիքների համար հիմք։ 2026 թվականի հունիսի 7-ին՝ Հայաստանի ընտրությունների օրը, ֆրանսիական կիբերանվտանգության ANSSI գործակալությունը հայտնաբերել է պետական ​​հաղորդագրությունների հավելվածի կոտրում վարակված օգտահաշվի միջոցով: Հաքերները հայտնել են 13.5 ԳԲ տվյալների գողության մասին՝ ավելի քան 643,000 հաղորդագրություն և տեղեկատվություն 73,000 հաշիվներից: Ֆրանսիական իշխանությունները ընդգծել են, որ հարձակվողը մուտք է գործել միայն հանրային սենյակներ, և որ անձնական նամակագրությունը, որը պաշտպանված է ծայրից ծայր կոդավորմամբ, չի տուժել: Հրապարակված տվյալները չեն պարունակում Հայաստանի, ընտրակեղծիքների կամ դեսպանի որդու վերաբերյալ նամակագրության որևէ հաստատված արտահոսք:

The Insider-ը հղումներ ունի «Блокировщика ботов»-ի բնօրինակ գրառումներին և նյութերին, որոնք հաստատում են, որ դրանք հրապարակած հաշիվները պատկանում են «Մատրյոշկա» ցանցին: Խմբագրությունը չի հրապարակում ուղիղ հղումներ՝ կեղծ լուրերի տարածումը խթանելուց խուսափելու համար:

Ինչ է «Մատրյոշկան»

«Մատրյոշկա»-ի տակ հետազոտողները հասկանում են ռուսական գործողությունը, որն ուղղված է կեղծիքների զանգվածային տարածմանը բոտերի, տրոլների և անանուն կայքերի համակարգված ենթակառուցվածքի միջոցով: Խնդիրն արհեստական ​​տեղեկատվական աղմուկ ստեղծելն է և իրադարձությունների ընկալումը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: «Блокировщик ботов» նախագիծը «Մատրյոշկա» է  օպերացիան անվանել է ռուսական խաղալիքի նմանությամբ. բոտերը թաքնվում են մեկը մյուսի հետևից, կեղծիքները շերտերով տարածվում են տարբեր հարթակներում, ինչը դժվարացնում է աղբյուրի նույնականացումը։

Մեխանիզմը գործում է երկու ուղղությամբ։ Նախ, այն ստեղծում է բազմաթիվ կեղծ պրոֆիլներ, որոնք իրենց ներկայանում են որպես սովորական մարդիկ, անկախ լրատվամիջոցներ կամ վերլուծական կենտրոններ։ Այս էջերն ամեն օր տասնյակ գրառումներ են անում՝ ընդօրինակելով տեղական խոսքի օրինաչափությունը։ Երկրորդ, այն միաժամանակ նույնական բովանդակություն է հրապարակում Twitter-ում (X), Telegram-ում, BlueSky-ում և փակ չատերում։ Համոզիչ թվալու համար բոտերն օգտագործում են հայտնի արևմտյան պարբերականների և իրավապաշտպան կազմակերպությունների լոգոները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի