Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:52
Օսիպյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
10.06.2026 | 20:44
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնում են նաև Թուրքիային
10.06.2026 | 20:30
Այդ ուժերը խաբեցին, թե իշխանություն են ձևավորելու, հիմա անհաջողության մատնվեցին, ասում են՝ լեգիտիմ չի, ինչո՞ւ չեք բողոքարկում․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:13
Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
10.06.2026 | 19:58
Ընտրություններին համատարած խախտումներ են տեղի ունեցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:45
Փաշինյանն իր հախուռն և անկառավարելի վարքով ավելացրեց ընդդիմության ձայները․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:40
ՀԱՊԿ-ից հեռացման մասին պնդումը մոլորեցնող է․ Լավրովը խոսել է անդամավճարների պարտքի մասին 
Բոլորը

News.am-ի լրագրող Նարեկ Խաչատրյանն այսօր առավոտից պոլիկլինիկայում էր․    բժշկական հետազոտություններ պետք է անցներ, քանի որ ընտրությունների հաջորդ օրը 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։

«Քայլերի հաջորդականությունը համադրելով՝ այո, ես միանշանակ կարող եմ պնդել, որ սա իրենց կողմից ինձ պատժելու, լրագրողին պատժելու միջոց են կիրառում, բայց սա ինձ համար հպարտություն է»,- ասում է նա։

Այսպիսի եզրահանգման է եկել՝ հաշվի առնելով այն, որ քարոզարշավի ընթացքում լուսաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդիպումները, որոնց ժամանակ արձանագրել է դպրոցներից, մանկապարտեզներից աշխատակիցներին հանրահավաքի բերելու հանգամանքը և դրանց ընթացքում արձանագրված իշխանության համար ոչ հաճելի միջադեպերը։ Իսկ ընտրությունների օրվա ավարտին ուղիղ եթերում անդրադարձել է տեղամասը փակվելուց մի քանի րոպե առաջ մեծ թվով զինծառայողների՝ քվեարկության բերելու դրվագին։

«Հաշված րոպեներ էին մնացել ավարտին, բայց դեռ բակում շատ մեծ թվով զինծառայողներ էին․ ինչպես զինվորներ՝ ժամկետային, այնպես էլ սպայական կազմ, Ռազմական ոստիկանության աշխատակիցներ, քաղաքացիական հագուստով անձինք, որոնք նաև ներսում էին, ինչն առնվազն տարօրինակ էր»,- պատմում է Խաչատրյանը։ 

Լրագրողի խոսքով՝ այդ ընթացքում իրենց խմբագրություն են զանգահարել ՊՆ-ից և ասել, որ սպաներից մեկը զանգել է իրենց և բողոքել, որ News.am-ի լրագրողը խոչընդոտել է հանձնաժողովի նախագահի աշխատանքը։ Նարեկը Խաչատրյանը հերքում է այս պնդումը։ 

«Այդ զանգից հետո պարզվում է, որ մինչև 21:00-ն՝ 20:30-ից 21:00-ն ընկած հատվածում, ես դրա մասին երեկ տեղեկացա արդեն, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը News.am-ի մեկ այլ լրագրողից հետաքրքրվել է, թե ով է եղել Սոթքում նկարահանումներ իրականացրած լրագրողը, և իմանալով, որ ես եմ… այսինքն՝ այս ճշտումները պատահական չեմ համարում ու կապում եմ հենց այս ամենի հետ, որ իրենք փորձել են, իբրև թե, իրենց պատկերացմամբ՝ պատժել լրագրողին իր աշխատանքի համար, այնինչ ես արել եմ այն, ինչը պետք է անեի»,- ասում է նա։

Այս դեպքերից ժամեր անց՝ հաջորդ օրը, լրագրողը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստացել։ Պաշտպանության նախարարությունից, սակայն, այստեղ որևէ միտում չեն տեսնում։

«Պահեստազորում հաշվառված քաղաքացիները վարժական հավաքների են կանչվում՝ ըստ իրենց զինվորական հաշվառման մասնագիտության, ԶՈՒ պահանջարկի և պահեստազորում առկա ռեսուրսների ուսումնասիրության արդյունքում: Նշված դեպքը լրագրողական գործունեության հետ որևէ առնչություն չունի, ինչպես լրատվական, այնպես էլ քաղաքացիական այլ ոլորտների ներկայացուցիչներ տարբեր փուլերում ներգրավվում են վարժական հավաքների՝ ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստվելու նպատակով»,- Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Այս ֆոնին հիշարժան է դառնում դեռևս 2022 թվականի տարեվերջին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը։ ԱԺ-ում նիստերից մեկից հետո նրան բարկացրել էր այն, որ լրագրողները, իր խոսքով, չինական պատ էին կազմել ու իրեն հարցեր ուղղել։

ՔՊ-ական պատգամավորն այսպիսի լուծում էր առաջարկել․ «Եռամսյա հավաքները փոխարինվում են 25-օրյա, ուրեմն, ուսումնական հավաքների, որին մասնակից են դառնալու բոլորը: Այ, այդ բոլորի մեջ արդեն այդ չինական պատերը կվերանան»։

Վերջին օրերին վարժական հավաքների թեման շրջանառվում էր նաև այլ կոնտեքստում․ 

իշխանական civic.am-ն ընտրություններից մի քանի օր առաջ տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե ՌՈ-ն սահմանային անցակետերում ՌԴ-ից ժամանողներին 25-օրյա հավաքների ծանուցագրեր է հանձնում։ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այս գործընթացը նորմալ է համարում։

«Հաշվի առնելով, որ նրանք հաշվառված են՝ զինկոմիսարիատն իրավունք ունի նաև նրանց ուղարկել համապատասխան թուղթ էլեկտրոնային տարբերակով, որ իրենք զորակոչվում են բանակ վարժական հավաքի մասնակցելու, ես դա սխալ չեմ համարում»,- ասաց նա։

Սխալ չէ, բայց արդյո՞ք այսպիսի գործելակերպը չի վնասում բանակի հեղինակությանը։

«Եթե նրանք վարժական հավաքները կդիտարկեն, իշխանությունները նկատի ունեմ, որպես պատժի միջոց, ապա դա խոսում է իրենց որակի մասին։ Վարժական հավաքները բոլորովին էլ պատժի միջոց չեն։ Դրանք գործ են, որ բոլորն էլ պետք է մասնակցեն, վերածելով դա որևէ պատժի միջոցի՝ դրանով էժանացվում է և՛ բանակը, և՛ պետությունը»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ ծառայությունը որպես պատժիչ գործիք դիտարկելու ակունքներում նաև այն հանգամանքն է, որ իշխանության ներկայացուցիչներից ոմանք չեն ծառայել․ «Այսինքն՝ բանակը նրանց համար սարսափելի մի բան է։ Եվ իրենց այդ մտածողությամբ նրանց թվում է, թե մնացած բոլորին, ում պետք է տանեն բանակ՝ թեկուզ 25 օրով, 20 օրով կամ մի ամսով, ապա դա պատիժ է»։ 

Լրագրող Նարեկ Խաչատրյանն ասում է՝ իր համար ոչ թե պատիժ, այլ հպարտություն է  երկար տարիներ անց կրկին զենքը ձեռքը վերցնելը․ «Ես պատվով կգնամ վարժական հավաքներին, կմասնակցեմ և կգամ, ինչպես տարիներ առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն եմ անցել երկու տարով, ինչի համար շատ հպարտ եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան