Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 13:20
41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականը
03.09.2026 | 13:15
ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար
03.09.2026 | 13:04
Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ
03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
Բոլորը

Թուրքիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Կարո Փայլանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորություններին և աշխարհաքաղաքական զարգացումներին։

Անդրադառնալով Հայաստանում անցկացված ընտրություններին և դրանց արդյունքներին՝ Կարո Փայլանը նշել է.

«Այս շաբաթ Հայաստանում էի, մի քանի քաղաքում՝ Գյումրիում, Երևանում և այլուր։ Ժողովրդի հետ խոսեցի և տեսա, որ հիմա ժողովրդի մեջ բաժանում կա և մտահոգություններ կան։ Անշուշտ, ժողովուրդը խաղաղություն է ուզում, բայց, միևնույն ժամանակ, մտահոգ է, թե ինչ է լինելու, ինչպիսին է լինելու ապագան, արդյոք այս խաղաղությունը մնայուն է լինելու, թե ոչ։ Թուրքիան դանդաղ է շարժվում դեպի խաղաղության նորմալացման գործընթաց, քանի որ, դժբախտաբար, Ադրբեջանն է դանդաղեցնում այն։

Հիմա Հայաստանի ժողովուրդը որոշեց՝ ով է ուզում, որ կառավարի Հայաստանը նորից, և ով է ուզում, որ ընդդիմություն լինի։ Եվ հուսով եմ՝ բոլոր հայ քաղաքական գործիչները, պատգամավորները միասնաբար, հուսով եմ, Հայաստանի ապագայի պայծառ լինելու համար միասնաբար պետք է աշխատեն»։

Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա ընտրությունների արդյունքների ազդեցության մասին՝ Փայլանը նշել է.

«Հիմա Թուրքիան երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո հասկացավ, որ պատերազմով շահ չի կարող ունենալ Կովկասում, և նորմալացման գործընթաց սկսեց։ Բայց, դժբախտաբար, այս նորմալացման գործընթացը դանդաղեց, որովհետև Թուրքիան պատանդ է Ալիևի ձեռքում, որպեսզի Ալիևը չնեղանա, որ Թուրքիան շատ արագ առաջ է շարժվում։ Նախ և առաջ ուզում է, որ Հայաստանը պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ, հետո Թուրքիան կարողանա առաջ շարժվել։ Սակայն հիմա Թուրքիայում էլ բոլոր քաղաքական գործիչները սա հնարավորությունների պատուհանի պես են տեսնում և մտահոգ են, որ այս հնարավորությունների պատուհանը կարող է փակվել։ Եվ կտեսնենք, կհետևենք, թե Ռուսաստանն ինչպես է Հայաստանի վրա ճնշում գործադրելու։ Այս ընտրություններից հետո նորմալացման գործընթացը շատ ավելի արագ պետք է շարժվի»։

Ըստ Կարո Փայլանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայ-թուրքական սահմանի հարցը դիտարկում է որպես «խաղաքարտ»՝ Արևմուտքի հետ հարաբերություններում.

«Էրդողանը սա որպես խաղաքարտ է տեսնում։ Վաշինգտոնին հաղորդագրություն է ուղարկում, թե պատրաստ եմ, բայց եթե շահ չի տեսնում, առաջ չի շարժվում։ Վերջին չորս տարվա ընթացքում Էրդողանը քանի անգամ հաղորդագրություն է ուղարկել Վաշինգտոն, թե պատրաստ եմ առաջ շարժվելու, սահմանը բացելու համար, բայց շահ չի տեսել։ Բայց Ալիևը կարողանում է առաջարկ անել։ Ընտրություններից առաջ Ալիևը մի քանի միլիարդ դոլար ուղարկեց Էրդողանին, որպեսզի Էրդողանը շահի ընտրություններում։ Այսինքն՝ Էրդողանն ամեն օր հաշվարկ է անում՝ ի՞նչն է իմ շահը, եթե այս քայլն անեմ, ի՞նչն է իմ կորուստը։ Եթե կորուստները շահերից ավելին են, այդ քայլը չի անում։

Հիմա հնարավորություն կա։ Մի քանի ամսից ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է լինելու Անկարայում, և Թրամփն այդ օրերին Վաշինգտոն է մեկնելու։ Եթե Ամերիկան Էրդողանից պահանջի, որ առաջ շարժվի այս խաղաղության գործընթացների համար, կարծում եմ՝ Էրդողանը դա կանի։ Ես լավատես եմ, որ մի քանի ամիսների մեջ զարգացումներ պետք է տեսնենք Թուրքիա-Հայաստան նորմալացման գործընթացում»։

Կարո Փայլանը անհիմն է համարում Հայաստանում տարածվող այն մտավախությունները, թե սահմանների բացումը կհանգեցնի երկրի «թուրքացման» կամ «ադրբեջանացման».

«Սա ապատեղեկատվություն է։ Ուրիշ բան չէ։ Մի թուրք կամ ադրբեջանցի չեմ տեսել, որն այսօր ուզենա գալ և ապրել Հայաստանում։ Ինչո՞ւ։ Որովհետև 40 տարվա թշնամություն կա։ Սա մեկ օրում չենք կարող լուծել։ Ես այսպիսի երազանք ունեմ՝ մի օր, 10-20 տարի հետո, մեր արցախցիները, եթե խաղաղությունը մնայուն լինի, կարող են երազել նորից Ղարաբաղում ապրելու մասին։ Բայց հիմա, այս կարճ ժամանակում, սա անհնար է։ Այսպիսի բան անկարելի է։

Սա վախեցնելու նպատակ ունի։ Այո՛, նախապաշարմունքներ կան, և դա հասկանալի է։ 110 տարվա թշնամություն կա։ Խաղաղություն ստեղծելն ամենադժվար գործն է, իսկ թշնամությունը մեծացնելը՝ ամենահեշտը։ Երկու նախադասություն է պետք. «թուրքերը թշնամի են, հայերը թշնամի են», վերջ։ Բայց Հայաստանի համար խաղաղությունն անհրաժեշտություն է։ Մենք փոքր երկիր ենք։ Ի՞նչն էր մեր քաղաքականությունը. թուրքերն ու ադրբեջանցիները թշնամի են, սահմանները փակ պետք է լինեն, մենք պետք է կախված լինենք Ռուսաստանից։ Ի՞նչն էր արդյունքը։ Դժբախտաբար, Ռուսաստանը Հայաստանը թողեց մենակ։ Արդյունքը, դժբախտաբար, վատ եղավ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան