Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի հետ ուղիղ եթերի ժամանակ Օսիպյանը նշեց, որ ուսումնասիրելու են միջադեպի օրն իրեն ձերբակալելուց հետո Նիկոլ Փաշինյանի արտահայտություններում առկա քրեական հանցագործության հանգամանքը։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինչի ես չեմ մահացել, սրան իրավական հետևանք ա լինելու, եթե ոսումնասիրեցինք ու քրեական հանցագործության բան գտանք, հաղորդում ենք ներկայացնելու Գլխավոր դատախազություն։ Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա, էնպես չի դուրս եկանք, մոռացանք, հեսա հետևանքներ են լինելու։ Էս բեսպրիդելին պետք ա վերջ տանք, մենք Սարգսյան Սերժին մերժեցինք, տեղը ստացանք Փաշինյան Սերժ»։

Ազատ արձակվելուց հետո Օսիպյանը և փաստաբանը հայտնեցին, որ գնում են Քննչական կոմիտե՝ խափանման միջոցի քննության համար։

24 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանքը վերացվեց քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից ներկայացված երաշխավորությունների հիման վրա.

Հիշեցնենք՝ Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ բանավեճին հաջորդել էին վիրավորական արտահայտություններ։ Փաշինյանը նախ Օսիպյանին «փախած» էր անվանել, ապա նաև հարց բարձրացրել, թե ինչու չի զոհվել արցախյան պատերազմում։ Միջադեպից հետո Օսիպյանը ձերբակալվել, ապա երկու ամսով կալանավորվել էր։ Արցախցի գործիչը ձերբակալման օրվանից հացադուլ է հայտարարել։

Երեկ նրա փաստաբանը տեղեկացրել էր, որ Օսիպյանը հրաժարվել է բժշկական զննությունից:

«Ընդհանրապես արդեն հացադուլավորների մոտ մահվան վտանգ է լինում, երբ անցնում է 14-օրյա շեմը։ Այդ ժամանակ արդեն կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»,- մեզ հետ զրույցում ասել էր փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը:

Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանն ավելի վաղ հայտարարել է, որ կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Վարչապետը մայիսի 28-ին, պատասխանելով Factor TV-ի հարցին, արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից, հայտարարեց՝ նա՛ պետք է ներողություն խնդրի։

Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում էին, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան և նա քաղբանտարկյալ է:

Հավելենք, որ օրերս էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով Արթուր Օսիպյանի վերաբերյալ Factor TV-ի հարցին, նշել էր, որ ծանոթ են խնդրին, աշխատում են այդ ուղղությամբ և հույս ունեն, որ հանգուցալուծում կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում։