ԱԺ այսօրվա նիստում ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը բարձրաձայնեց, որ որոշ կառույցներում օպտիմալացման քողի ներքո տեղի են ունենում կրճատումներ: Նա նշեց, որ բողոքներ է ստացել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կենտրոնական գրադարանի 11 աշխատակիցներից։ «Պետական կառույցների որոշ աշխատակիցներ ու տնօրեններ շեշտում են նախարարությունների, ԱԺ-ի և Երևանի քաղաքապետարանի կողմից հովանավորչություն ունենալու հանգամանքը, դա դարձնելով դրոշակ՝ վստահեցնում են, որ …