Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն այսօր «Փաստահավաք հանձնաժողով․ արդարության և ճշմարտության վերականգնման հնարավորություն» թեմայով քննարկման ժամանակ մի քանի գործեր ներկայացրեց ու խնդրեց պարզաբանել, արդյո՞ք այդ դեպքում հանձնաժողովը որևէ գործառույթ ունի խախտված իրավունքների վերականգնման հարցում։ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ հանձնաժողովը հենց լինելու է այն հարթակը, …

