ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 19-ին Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ՝ տեսակապի ձևաչափով: «խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Ազիզբեկ Մադմարովը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի …

