Լուկաշենկոն Եվրամիությունում ճանաչվել է «persona non grata» 

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

Եվրախորհրդարանի պատգամավորները չեն ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համարում են Եվրամիությունում անցանկալի անձ՝ «persona non grata»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրախորհրդարանի անդամ կուսակցությունների տարածած համատեղ հայտարարության մեջ:

«Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները ոչ ազատ էին, ոչ էլ արդար: Հավաստի աղբյուրները վկայում են [նախագահի թեկնածու] Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակի մասին: Հետևաբար, մենք չենք ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի վերընտրված նախագահ և նրան համարում են «persona non grata» Եվրամիությունում: Մենք միանում ենք բելառուս ժողովրդի պահանջին. երկրում նոր և ազատ ընտրություններ անցկացնել անկախ դիտորդների մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

ԵԽ պատգամավորները խստորեն դատապարտում են ձերբակալությունները, խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնություններն ու խոշտանգումները, և կոչ են անում լիարժեք հետաքննություն անցկացնել այդ հանցագործությունների բացահայտման համար՝ ընդգծելով, որ «դրանք անպատիժ չեն կարող մնալ»: