Լուկաշենկոն հոգեվարքի մեջ է․ Սերժ Սարգսյանի դաժան փորձն ուսումնասիրելով՝ պիտի հրաժարական տա․ քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

 Factor.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

 

-Բելառուսում անցկացվում են այդ երկրի պատմության մեջ ամենամեծ հակակառավարական ցույցերը՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով։ Լուկաշենկոն այսօր հայտարարել է՝ մինչև իրեն չսպանեն, նոր ընտրություն չի լինելու, նրան «Հեռացիր» վանկարկումներով են դիմավորել Մինսկի գործարաններից մեկում։ Արդյոք գործ ունե՞նք Բելառուսում Լուկաշենկոյի 26-ամյա կառավարման վախճանի հետ։ 

-Այո։ Երեք կամ հինգ օր առաջ կարող էինք ասել, որ լուրջ դժգոհություն է Լուկաշենկոյի կառավարումից, լուրջ դժգոհություն է այն բռնություններից, որոնք կիրառվել են, իսկ այսօր կարող ենք ասել զանգվածային պայքար է գնում իր դեմ, ոչ միայն ընդդիմության, այլ նաև՝ հասարակության կողմից։ Այսօր հստակ կարող ենք ասել՝ Բելառուսում հեղափոխություն է։ Ինչո՞ւ կարող ենք ասել հեղափոխություն է, քանի որ միացան այդ պայքարին նաև կոլեկտիվներ, որոնք խոշոր են և գործադուլներ հայտարարեցին։ Սկսվեց մեծ պրոցես, որը հասարակական-քաղաքական դաշտից տեղափոխվեց ժողովրդի մեջ, և դա կոչվում է հեղափոխություն։

-Ի՞նչ կարող եք ասել Լուկաշենկոյի առաջադրած պայմանի մասին, ասում է՝ «Մինչև ինձ չսպանեք, նոր ընտրություններ չեն լինելու»։ Սա ինչի՞ մասին է խոսում իրականում, նա վախենո՞ւմ է, վերջնագիր ներկայացնելով՝ ուզո՞ւմ է իր հեռացման անհնարինությունը ցույց տալ։

-Դա խոսում է այն մասին, որ մարդը ռեալություններից կտրվել է։ Դուք հիշում եք, թե ինչեր էր խոսում Սերժ Սարգսյանը՝ անկապ ինչ-որ բաներ էր ասում, որոնք ընդհանրապես կապված չէին պրոցեսների հետ։ Դա բնորոշ է բոլոր բռնապետներին, երբ կտրվում են պրոցեսներից և ժողովրդի պայքարին իրենք չեն կարողանում հասցնել հետևել, չեն լսում իրենց խորհրդականներին կամ նրանք չկան։ Ի՞նչ է նշանակում՝ մինչև չսպանեն ինձ, ընտրություն չի լինելու։ Դա նշանակում է, որ ինքը ուզում է Չաուշեսկուի և Յանուկովիչի օրն ընկնի՞։ Ինքը էսօր շանս ունի հրաժարական տալ։ Ու ասեմ ձեզ՝ Բելառուսի ժողովուրդը բավականին բարի է, սկզբունքային է, և եթե ինքը ժամանակին հրաժարական տա, շանս ունի՝ ընտանիքով, ասենք՝ տեղափոխվի այլ երկիր ու հանգիստ կյանքը վայելի, բայց եթե փորձի կոշտ քայլերի գնալ, դա ծանր հետևանքներ կբերի հենց իր համար։

-Ի՞նչ եք կարծում, Լուկաշենկոյի համար ուսանելի չէ՞ Սերժ Սարգսյանի օրինակը։ Նա ի սկզբանե խոստացել էր, որ վարչապետ չի լինելու, սակայն խոստումը դրժեց, և ըստ էության, ժողովուրդն ընդվզեց դրա դեմ, և Սերժ Սարգսյանը չկարողացավ երկար պահել իշխանությունը։

-Ես կասեի այսպես՝ մարդիկ դժբախտաբար չեն սովորում ուրիշների օրինակներով։ Իրենք իրենց օրինակով են սովորում, սակայն գիտենք՝ ամենախելոք մարդը նա է, ով սովորում է ուրիշի սխալների վրա։ Փորձը ցույց է տալիս, որ բռնապետները ադեկվատ չեն ըմբռնում ռեալությունները, քանի որ մեկուսացված են, ապրում են իրենց կյանքով, և ավանդույթ կա չսովորել ուրիշի դաժան փորձը, օրինակ՝ նույն Սերժ Սարգսյանի դաժան փորձը կարող էր ուսումնասիրել ու ժամանակին հրաժարական տալ։

-Ուժային կենտրոնների դիրքորոշումների մասին Պուտինն ու Լուկաշենկոն զրույցում քննարկել են «դրսից Բելառուսի վրա գործադրվող ճնշումը»: Կրեմլից հայտնում են՝ ռուսական կողմը վերահաստատել է, որ պատրաստ է սատարել Բելառուսին առաջացած խնդիրները Միութենական պայմանագրի հիման վրա կամ ՀԱՊԿ պայմանագրով լուծելու հարցում։ Արդյոք ռուսական միջամտության հող չի՞ նախապատրաստում հենց Լուկաշենկոն, երբ հայտարարում է, թե Արևմուտքն է ուղղորդում ընդդիմությանը, թե գունավոր հեղափոխություն է ծրագրվում։ 

-Լուկաշենկոն հիմա հոգեվարքի մեջ է, տարբեր բաներ է ասում։ Մի պահ ինքը մեղադրում էր Պուտինին, հիմա ՆԱՏՕ-ին է ասում։ Ինքը հոգեվարքի մեջ լինելով՝ փորձում է փրկության օղակ գտնել, բայց չի գտնի, որովհետև պայքարի գլխավոր սուբյեկտը՝ Բելառուսի ժողովուրդը, վճիռ է կայացրել։ Նրանց լոզունգը փայլուն էր՝ «Չե՛նք ների»։ Օրինակ՝ մեր հեղափոխության ժամանակ էլ շատ ու շատ կարգախոսներ փայլուն էին, որոնք կրկնում են բելառուսները, շատ բաներ վերցրեցին հայկական հեղափոխությունից, բայց մենք չֆայմեցինք ասել՝ «Չենք ների»՝ էդ ջարդը, որ նրանք կազմակերպել են։ Բելառուսում մարդիկ բանտերից դուրս են գալիս ծեծված, խոշտանգված վիճակում։ Լայնամասշտաբ հարձակում է տեղի ունեցել ժշողովրդի դեմ, որը ոտքի կանգնեց, որը տեսնում ենք, թե ինչ կամք է ցուցաբերում։

-Եվրամիությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները, պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն աջակցություն է հայտնել բելառուսներին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Բելառուսում տեղի ունեցող խաղաղ ցույցերին»։ Ինչպե՞ս բացատրել ԵՄ-ի դիրքորոշումը։

-Պետք է ասեմ, որ շատ սկզբունքային էր նաև ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը շատ զգուշավոր է։ Արևմուտքը շատ զգուշավոր էր, չճանաչեցին ընտրությունների արդյունքները, ուղղակի նայում էին, թե զարգացումներն ուր էին գնում ու ճիշտ արեցին։ Ես կասեի՝ լավ կլիներ, որ Հայաստանն էլ ուշադիր հետևեր ու նոր քայլ կատարեր։ Երկրորդը՝ իրենք էլ շահեր ունեն, իրենք էլ չեն ուզում Լուկաշենկոյին պատին դեմ տալ, որ չթեքվի դեպի Ռուսաստան, բայց երբ սկսվեց ժողովրդի ջարդը, վե՛րջ, Արևմուտքի համար մարդու իրավունքները, մարդու կյանքը, բարձրագույն արժեքներ են, Արևմուտքը չներեց ջարդերը։ Բայց եթե այս մասշտաբի ջարդեր չլինեին, Արևմուտքը ավելի հավասարակշռված կլիներ, ինչպես առաջին երկու օրերի ընթացքում, երբ կոչ էին անում զգուշ լինել, վերահաշվարկ կատարել։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շանս տվեցին, որ այդ ջարդը չլինի, բայց երբ անցավ Լուկաշենկոն կարմիր գծերը, երբ մարդկանց որս էր ոչ միայն միտինգների ժամանակ, այլև որս էր բակերում, կանանց ու երեխաներին ծեծելով տանում էին, սրանք մահացու սխալներ էին և դա արդեն չներվեց։

 

Մանրմասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան