COVID-19 կորոնավիրուսի օջախ համարվող Չինաստանում երեք օր շարունակ կորոնավիրուսի տեղական դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Արձանագրված բոլոր նոր դեպքերը եղել են արտերկրից ժամանածների մոտ: Երկրի Առողջապահության ազգային հանձնաժողովի տեղեկացմամբ՝ արտերկրից ժամանած 41 նոր վարակակիր կա: Նման վարակակիրների ընդհանուր թիվը Չինաստանում հասել է 296-ի: Նելլի Մելքոնյան