Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ երեկոյան մերժեց ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ առայժմ որոշում չունեն դատարանի որոշումը բողոքարկելու հետ կապված։ «Դատարանի որոշումը կստանանք, կծանոթանանք պատճառաբանական մասին, դրանով պայմանավորված՝ որոշում կկայացվի՝ բողոքարկե՞լ դատարանի որոշումը, թե՞ ոչ։ Այդ մասին կտեղեկացնենք ավելի …

